ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, որը մի շարք լրատվամիջոցների կողմից նախագահական մրցավազքի հաղթող է ճանաչվել, կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում չի պահանջի: Նա իր դիրքորոշումը կիսել է մամուլի ասուլիսի ժամանակ, հեռարձակումն անցկացվել է քաղաքական գործչի YouTube ալիքում:
«Չեմ կարծում, որ սա (պատվաստումը) պետք է պարտադիր լինի», – ասել է դեմոկրատը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր երդմնակալության օրը մտադիր է ամերիկացիներին հորդորել հարյուր օրվա ընթացքում պաշտպանական դիմակներ կրել՝ վարակի տարածման դեմ պայքարելու համար: