Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի թիվ 2 քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Նատալյա Շինդրյաևան խորհուրդ է տվել խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք խորհուրդ ենք տալիս օրվա ընթացքում զերծ մնալ լուրջ ֆիզիկական ակտիվությունից», – ասել է նա:
Մասնագետը նշել է, որ դա առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր մարզասրահ են հաճախում և լուրջ մարզումներով են զբաղվում:
Նրա խոսքով՝ պատվաստումներից հետո անհրաժեշտ է օրը հանգիստ ու չափված անցկացնել: