Tuesday, 03 10 2023
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
էլեկտրաէներգիայի անջատման հասցեները հոկտեմբերի 4-ի համար
Ծեծել է կնոջը, կրակել նրա ուղղությամբ
00:35
Ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը. Կոլոննա
Երեք նախագահների Բաքու տեղափոխումը աննկարագրելի ծանր իրողություն է. Արման Բաբաջանյան
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև
«Փոխօգնություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ»․ Ավանեսյանի գրառումը
Մեզ նոր ֆունդամենտ է պետք, որ գնանք առաջ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ չեն դրել»․ Արարատ Միրզոյան
Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
21:30
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել

Միգրացիայի միտումն արդեն կա, տեսանելի է. պետությունը պետք է շատ արագ դա կանխի

Մեր պետությունն ու հանրությունը մեծ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի կանխեն այս պատերազմից հետո սպասվող միգրացիան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ այդ միգրացիայի միտումն արդեն կա, տեսանելի է, որովհետև մարդիկ առաջին հերթին մտածում են իրենց երեխաների ապագայի մասին:

«Մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, ի դեպ, ես միշտ հավատացել եմ, որ մենք լավ բանակ ունենք: Մենք ունենք հրաշալի կռվող զինվորներ, հրաշալի սպայական կազմ, բայց պարզվեց, որ իրականում սպառազինված չենք համարժեք: Մեր մշակույթին, գիտությանը, կրթությանը ավելի քիչ գումար է տրամադրվում, որովհետև մտածել ենք, որ դա գնում է բանակի հզորացմանը: Հիմա մեր պետական այրերը պետք է շատ արագ պետականամետ մոտեցում ցուցաբերեն և կանխեն, որ նման բան չլինի: Օդի մեջ արդեն այդ միտումը զգացվում է»,- ասաց Սվետլանա Պողոսյանը:

Նա հավելեց, որ բնական է, որ պարտությունը ծնել է հիասթափություն, որն անպայմանորեն ազդելու է միգրացիայի տեմպերի վրա. «Դա տեսնելու համար մարգարե լինել պետք չէ: Ուղղակի դա պետք է շատ արագ կանխել: Պետք է մեզ համար գերակա խնդիրներ սահմանենք ու դրան համապատասխան արձագանք լինի: Ես դժվարանում եմ ընդունել պարտություն կոչվածը, նման բան պետք է չլիներ, որովհետև զինվորներն ու սպաները ինչ հնարավորություն ունեցել՝ արել են: Պետությունը պետք է այս ծնկած վիճակից արթնանան ու արձագանքի, այլապես ավելի տխուր կլինի: Անորոշությունն ամենավատ բանն է: Մարդիկ պետք է ճիշտ տեղեկատվություն ստանան, որպեսզի արձագանքն էլ համարժեք լինի»:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ եթե կրթված, գործունյա խավը որոշի հեռանալ, դա աղետալի կարող է լինել երկրի համար, նա արձագանքեց. «Միայն կրթական բարձր ինտելեկտ ունեցող շերտը չի գնալու: Մենք 1990-ականներին դիմակայեցինք ցրտին, մթին, բայց մենք իմացել ենք, որ ունենք գերխնդիր ու ինչի համար ենք դա անում: Մենք դա արել ենք հանուն Արցախի, հանուն մեր անվտանգության գոտու, որը հիմա չունենք: Հիմա վիճակն ավելի բարդ է, որովհետև անորոշություն է: Եվ ամեն մեկը ինչ հնարավորություն ունենա, կօգտագործի երկրից հեռանալու համար: Սա ես մեծ դառնությամբ եմ ասում»:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր, մեխանիզմներ պետք է ներդրվեն հանրության կոտրված մեջքն ուղղելու և առաջ նայելու համար, ազգագրագետն ասաց. «Պետք է քաղաքացին զգա պետական աջակցություն, պետական մոտեցում, որ ամեն մեկն իր տեղում իր գործն անի: Ի վերջո, պետք է հասկանանք, որ նյութական արժեքները գալիս-գնում են, մեզ համար գերակա խնդիրը պետք է լինի մեր հայրենիքը, ոչ թե փողը, բարեկեցիկ կյանքը: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք բարեկեցիկ լինել, բայց առաջնահերթություն պետք է լինի հայրենիքը: Եթե մենք չունենանք պաշտպանված սահմաններ, նվիրված պաշտոնյաներ, ինչի՞ մասին է խոսքը»:

Ինչ վերաբերում է մոտեցմանը, որ Արցախից Հայաստան տեղափոխված հազարավոր քաղաքացիներին կարելի է վերաբնակեցնել մարզերում, որտեղ բնակչության խնդիր կա, Սվետլանա Պողոսյանն ասաց. «Մարդիկ իրենց հայրենի բնաշխարհից կտրվեցին և հարկադրված տեղափոխվեցին: Հիմա պայմանները պետք է հնարավորինս տանելի լինեն, որ այդ մարդիկ, որ կրակից պրծել են, չհայտնվեն անմարդկային պայմաններում: Արդյոք այդ մարդիկ պատրաստ կլինե՞ն ապրել սահմանամերձ բնակավայրերում, թե՞ կգնան դուրս: Մենք ոչ թե պետք է իրենց զսպաշապիկ հագցնենք, որ չգնան, այլ պայմաններ ստեղծենք, որ չուզենան գնալ:

Այո՛, մի որոշակի հատված՝ անկախ ամեն ինչից, գնալու է երկրից: Պետությունը հենց նրա համար է, որ արդեն իսկ պլան Բ ունենան, պլան Գ ունենան, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում կողմնորոշվեն, իսկ մենք նույնիսկ երևի պլան Ա չունենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում