Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Ճիշտ չէ խոսել միայն կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին՝ մոռանալով ԲԴԽ նախագահի քաղաքական հայտարարությունները

Մասնագիտական շրջանակները դեռևս շարունակում են քննարկել կառավարությունում դատաիրավական ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 30-ին դատաիրավական ոլորտի մոտ 3 տասնյակ ներկայացուցիչներ հանդիպում էին ունեցել վարչապետի հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ վարչապետը, որի ժամանակ վերջինս նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն. «Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում, և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից»:

Վարչապետը կոնկրետ օրինակով անդրադարձել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծեծին, նշել, որ ծեծի մասնակիցներից ոչ բոլորն են կալանավորված, նրանց նկատմամբ կալանքի միջնորդությունների մեծ մասը մերժվել է։ «Ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը, և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ որոշ անդամներ, դատարանի նախագահներ ու դատավորներ, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը և այլ պաշտոնյաներ։

Դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությունն այդ քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անընդունելի էր համարել: «Անընդունելի եմ համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը», – ֆեյսբուքյան իր էջում գրել էր Թաթոյանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի խոսքով՝ նման հանդիպումների անհրաժեշտություն կարող է լինել, բայց դա պետք է լինի դատական իշխանությունը պաշտոնապես  ներկայացնող մարմնի՝ ԲԴԽ-ի հետ, և նման հանդիպումների ժամանակ չպետք է երբևէ  քննարկվեն կոնկրետ գործեր, առաջ քաշվեն կոնկրետ գործերի մասին  մանրամասներ, քանի որ դրանք դատական իշխանության դեպքում  լուծվում են բացառապես դատական ակտերի տեսքով։ «Ուստի եթե հանդիպումը զուտ նման բովանդակություն ունի, որ չի ներառում կոնկրետ գործեր, ապա նորմալ եմ համարում, եթե, իհարկե, դրան չեն մասնակցում դատավորներ, այլ դատավորներին ներկայացնող Ընդհանուր ժողովը կամ ԲԴԽ-ն։ Ինչքան ես հասկանում եմ բաց աղբյուրներից, այդ հանդիպման ժամանակ քննարկվել են կոնկրետ գործեր, կոնկրետ գործերի հետ կապված մտահոգություններ են հայտնվել։ Իսկ սա մտահոգիչ է, չպետք է այսպես լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ չի կարելի իրադարձություններին կոնտեքստից կտրված նայել։

«Ակնհայտ է, որ մենք չունենք այն դատական իշխանությունը, որի դեպքում կարելի է իմ ասած մեկնաբանությունը կիրառել։ Մեր դատական իշխանությունն էլ վերջին քաղաքական ցնցումների ժամանակ իրեն ոչ ստանդարտ պահեց։ ԲԴԽ նախագահը քաղաքական հայտարարություններ է անում՝ դուրս գալով իր լիազորություններից։ Այսինքն՝ խոսել միայն կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին՝ մոռանալով ԲԴԽ նախագահի քաղաքական հայտարարությունները, կարծում եմ՝ ևս ճիշտ չէ։ Իսկ առհասարակ իմ մեկնաբանությունները վերաբերում են նորմալ իրավական պետությանը, բայց ոչ կոնկրետ մասնավոր դեպքերի։ Իսկ եթե նայում ենք կոնկրետ դեպքերով, խոսում ենք հանդիպման մասին, քննադատում ենք այն, ապա պետք է քննադատենք նաև ԲԴԽ նախագահի կողմից արվող քաղաքական հայտարարությունները և շատ դատավորների ֆեյսբուքյան ակտիվությունը, որը շատ ժամանակ հատում է քաղաքականության սահմանը»,- ընդգծեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ կոնկրետ դեպքերից վերանալով՝ ակնհայտ է նաև, որ վարչապետը, մեկտեղ հավաքելով դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին, փորձ էր անում ապագա տեսլական ներկայացնել թերևս, բայց նման գործողությունները շատ ուշացած են: «Դատաիրավական ոլորտում գրեթե ոչինչ չարվեց կամ արվեց ճիշտ այնքան, ինչքան նախկին իշխանություններն էին արել։ Այսինքն՝ մտանք միայն օրենսդրական փոփոխութունների շրջապտույտի մեջ։ Մենք չենք կարողանում 30 տարի շարունակ ուշքի գալ, քանի որ ամեն մի իշխանություն, ամեն մի նախարար երբ որ գալիս է, սկսում է ջնջել անցյալն ամբողջությամբ և գրում է իր սրտի օրենքները։ Սա շատ  մտահոգիչ է։ Օրենքները պետք է հանգիստ թողնել, որպեսզի մենք կարողանանք  ի վերջո որոշակի պրակտիկա ձևավորել։ Այս իշխանությունն էլ չտարբերվեց նախորդներից։ Կրկին սկսեցին դատաիրավական ոլորտում օրենքներ փոխել՝ առանց որևէ կոնկրետ արդյունքի»,- եզրափակեց Գյոզալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում