Ադրբեջանը պատերազմի օրերին հայտարարում էր, որ արտասահմանցի լրագրողներին թույլ չեն տալիս դուրս գալ Արցախից, և որ նրանք այնտեղ գրեթե պատանդի կարգավիճակում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իտալացի ռազմական լրագրող Կլաուդիո Լոկատելլին նշեց, որ իհարկե այնտեղ իրենք պատանդի կարգավիճակ չեն ունեցել, հանգիստ տեղաշարժվել են և ռեպորտաժներ պատրաստել, լուսաբանել տեղի ունեցողը:
«Ինձ չի զարմացնում, որ Ադրբեջանը այդպիսի հայտարարություն է անում, քանի որ Ադրբեջանն արգելում էր իր տարածք մուտք գործել, և իր մեղքը փորձում է ուրիշների վրա բարդել»,- ասաց Լոկատելլին:
Անդրադառնալով վարձկանների ներգրավման խնդրին, իտալացի լրագրողը նշեց, որ հրադադարից հետո անվտանգության գոտուց դիակներ դուրս բերելու ժամանակ փաստեր են արձանագրվել՝ փաստաթղթի տեսքով՝ անուն ազգանուններով: «Մեր գործընկերները լավագույն փաստերն են ներկայացրել վարձկանների ներգրավման մասին, որոնք ցուցադրվել են նաև հայկական հեռուստաալիքներով»,- նշեց իտալացի լրագորղը: Լոկատելլին նաև ընդծեց, որ ցնցված էի հայ զինվորի քաջությունից:
Մանրամասն՝ տեսանյութում: