Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Սա խաղաղություն չէ, հրադադար է. հուսով ենք՝ ԱՄՆ-ն իր ջանքերը կակտիվացնի Բայդենի օրոք

«Հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո»,- Երևանում հայտարարել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը հանդիպում է ունեցել ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են գործընթացում մարդասիրական համատեքստում:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց հանդիպմանը մասնակցած Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ։

– Տիկին Վարդանյան, ի՞նչ տպավորություն ունեք, Միացյալ Նահանգներն այս փուլում կակտիվացնի՞ ջանքերը արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

– Ես մեծ հույսեր ունեմ։ Մինսկի խմբի առաքելության էությունը չի փոխվել։ Խումբը պետք է աշխատի, որ խաղաղություն ձեռք բերվի տարածաշրջանում։ Թե ինչպես՝ այս պահին պարզ չէ։ Այս պահին կան հանդիպումներ, քննարկումներ, ու հույս ունեմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում համանախագահները կայցելեն  տարածաշրջան ու  իրավիճակն իրենց աչքերով կտեսնեն։ Սեփական աչքերով տեսնելն ամենաճիշտն է, կարդալով ու ուրիշներից լսելով ճիշտ պատկերացում չեն կազմի։ Իրենք պետք է հնարավորություն ունենան հարցեր տալու ու իմանալու, թե ինչ է կատարվել իրականում։ Այս դեպքում կկարողանան հարցերին ավելի ճիշտ մոտեցում ցույց տալ։ Բոլորս գիտենք, որ սա խաղաղություն չէ, զինադադար է։ Հստակեցված չէ նաև Ղարաբաղի կարգավիճակը։ Անվտանգությունը մեզ բոլորիս համար առաջնային խնդիր է։ Հուսով եմ, որ համանախագահները առաջիկայում իսկապես կայցելեն ու միասին կաշխատեն տևական խաղաղության հաստատման համար։ Իրավիճակը պետք է փոխվի ու հայերի անվտանգությունն ապահովվի։

– Եթե Միացյալ Նահանգներն ակտիվացնի իր ջանքերը, մենք որոշ չափով դուրս կգա՞նք ռուս-թուրքական պայմանավորվածությունների լծից։ Հայտնի է, որ այս պայմանավորվածությունը Ռուսաստանի ջանքերով եղավ, և որոշակիորեն դուրս մնացին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։

– Հուսով եմ, որ դա կլինի։ Բայց նաև գիտակցում եմ, որ այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ում բարդ իրավիճակ է։ Կոնգրեսը եկող շաբաթ վերադառնալու է աշխատանքի, տարին վերջանում է, նորընտիր նախագահ Բայդենն էլ ստանձնելու է  իր պարտականությունները հունվարի 20-ից։ Մինչ այդ ժամանակաշրջանը Կոնգրեսը շատ ջանքեր չի գործադրելու,  որոշ կոնգրեսականներ դուրս են մնացել, չեն վերընտրվել կամ հրաժարական են տվել։ Չեմ կարող  վստահ ասել, որ այս ընթացքում ԱՄՆ ջանքերը շատ կլինեն, բայց հույսս Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք կգան տարածաշրջան ու  հստակ անելիքներ կնշմարեն։ Պետք է աշխարհի բոլոր հայերը քարոզեն   ճշմարտությունը։ Ճանաչման գործընթացն ինչքան շուտ սկսվի, այնքան լավ։

– Հույսեր կա՞ն, որ Բայդենի վարչակազմն այլ քաղաքականություն կորդեգրի։

– Հուսով ենք, որ այո՛։ Այսքան ժամանակ արցախյան խնդիրն ականջի հետև են գցել ԱՄՆ-ում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում