Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Ո՞ր սահմաններով եք ճանաչում Արցախը, երբ նշում եք՝ Արցախի տարածքների դեօկուպացիա. Թևան Պողոսյանը՝ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը։ Նախարարն անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և   ուշագրավ հայտարարություններ արել։ Ըստ նախարարի՝ հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է. Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ։

– Պարոն Պողոսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ԱԳ նախարարի ելույթի շուրջ, ինչքանո՞վ է հնարավոր հասնել Արցախի տարածքների դեօկուպացիային։

– Ուրախ եմ, որ հարցը ելույթում բարձրացվել է, բայց խնդիրն այն է, թե մենք ինչ պետք է անենք այդ դեօկուպացիային  հասնելու համար։ Այսինքն՝ չպետք է միայն հայտարարություններ անենք, այլ պետք է  կառուցենք այնպիսի ունակություններով Հայաստան, որը կվերադարձնի Արցախից բոլոր գողացված տարածքները։ Շատ լավ է, որ դրա մասին բարձրաձայնվում է։ Հարցն այն է՝ մենք դա միայն նման ելույթների ժամանա՞կ ենք ասելու, թե՞ ամեն անգամ, երբ Ալիևը հոխորտա,  մենք կպատասխանենք՝ ընդ որում, ոչ միայն արտգործնախարարը։ Մենք գիտենք, որ այս տարածքները հայկական են, իսկ հիմա ադրբեջանցիները եկել ինչ-որ GPS-ի մասին են խոսում։ Գաղափարը լավն է, ես հիմա ուզում եմ տեսնել, թե նույն արտգործնախարարը, բացի խոսք ասելուց, ինչպես է դա պատկերացնում։ Ի՞նչ գործողություններ պետք է իրականացնենք, որ դրան հասնենք։ Ինչպես ենք կարողանալու մեր ազգային միասնականությունը պահել դրան հասնելու համար։ Ես շատ ուրախ կլինեմ, որ նույն արտգործնախարարը նշի, որ այսօրվա գործող իշխանության, կառավարության առկայությունը որևէ կերպ չի նպաստում այն իրական հիմքերին, որ իր ասած գաղափարները կյանքի կոչվեն։ Այսօրվա իշխանությունը չի կարող ապահովել իր կողմից արտասանած դեօկուպացիան։

– Հարցը հետևյալն է՝ եթե դու նոյեմբերի 9-ի համաձայնագրով հանձնում ես այդ տարածքները, ինչպե՞ս կարող ես հետո պնդել, որ դրանք օկուպացված են։

– Հարցը շատ ճիշտ է, խնդրում եմ հարցրեք այդ համաձայնագիրը ստորագրողին։

– Ուզում եմ հարցնել՝ դիվանագիտորեն դա ճի՞շտ ձևակերպում է։

– Դիվանագիտորեն ասել-չասելու խնդիրը չէ։ Ես նորից եմ ասում՝  ուրախ եմ, որ այդ հարցը բարձրաձայնվել է, բայց թույլ տվեք իրական գործողություններով տեսնել, թե դրան ինչպես է հնարավոր հասնել։ Առաջին գործողությունը պետք է լինի այս իշխանության հեռանալը։ Հայաստանի առջև պետք է բացվի նոր հնարավորություն՝ նոր բանակցողով, որոնք կկարողանան նոր մոտեցումները կյանքի կոչել։ Այսօրվա գործող իշխանության հանդեպ Ալիևի վերաբերմունքից հասկանալի է, որ որևէ բանակցություն չի ստացվելու։ Ալիևն է, չէ՞, ասում՝ Փաշինյան, ո՞ւր ես, գոյություն չունես։ Մենք որևէ պատասխան լսե՞լ ենք։ Ասում է՝ չկա այլևս Ղարաբաղի հարց։

Հիմա երբ իրենք ասում են Արցախի տարածքների դեօկուպացիա, Արցախը ո՞ր սահմաններով են ճանաչում։ Արդյոք դուք ճանաչե՞լ եք Արցախը, և որո՞նք են այդ սահմանները։ Այսօրվա  Հայաստանի իշխանություններին եմ հարցնում՝ որո՞նք են ձեր պատկերացրած Արցախի սահմանները, և որո՞նք պետք է դեօկուպացվեն։ Պարոն նախարար, որպես գաղափար միգուցե ճիշտ ձևակերպում է, բայց  որ ասում եք դեօկուպացիա՝ ո՞ր տարածքներով։

– Դուք այս փուլում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն իրավիճակից ելք համարո՞ւմ եք։

– Ես հիշում եմ, որ այսօրվա  գործող իշխանությունն ասում էր՝ պատերազմի դեպքում կճանաչի։ 44 օր տևեց պատերազմը։ Եթե Արցախը Հայաստան է, հիմա Արցախի՞ց են հող տվել, թե՞ Հայաստանից։ Միգուցե նախարարը պետք է ասեր՝ Հայաստանից օկուպացված տարածքները։ Այդ բոլոր հարցերը պետք է դառնան հանրային քննարկման դիսկուրս։ Պետք է հստակեցնեն՝ որ տարածքների մասին է խոսքը, որոնք են համարում դեօկուպացված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում