Tuesday, 26 01 2021
Tuesday, 26 01 2021
01:00
Բայդենը կարող է չեղարկել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը
00:45
Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ զինված ուժերում
00:30
Moderna-ն հայտնել է, որ իր պատվաստանյութն արդյունավետ կլինի Covid-ի նոր տեսակների դեմ
00:20
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն որոշել է հրաժարական տալ
Մանկատան նախկին շրջանավարտի բնակարանի հարցը լուծվել է
Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
iPhone 12-ը կարող է առաջացնել բժշկական սարքավորումների խափանումներ
Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը ԵԽ-ի որդեգրած սկզբունքներին և նպատակներին
Գերիների փոխանակման առաջին փուլից հետո Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ավարտել գործընթացը. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում
Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար
Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել
23:15
Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Հունաստանը Ֆրանսիայի հետ կնքել է կործանիչների ձեռք բերման գործարք
23:10
Իշխանության մոտ չկա գիտակցում, որ իրավիճակը կրիտիկական է
23:00
ԱՄՆ Ֆինանսների նախարարի թեկնածուն կին է. նախատեսվում է Սենատի քվեարկությունը
22:45
Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում
Ստամբուլում զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. ԱՀ նախագահը՝ Կարեն Ջալավյանին
Այսօր հայկական դիվանագիտությունն անթույլատրելի պարտություն է կրել
22:10
Մեծ Բրիտանիան դիտարկում է լոքդաունի միջոցառումների մեղմացման հնարավորությունը
Աշխատավարձի բարձրացումը դատավորներին գայթակղությունից զերծ պահելու համար բավարար չէ
21:54
Մադրիդում խստացրել են պարետային ժամը և արգելել` հյուր գնալը
Խոշոր խաղացողները օբյեկտիվորեն կարող են ազդել շուկայի թանկացման վրա․ ՏՄՊՊՀ նախագահ
21:39
Եվրոպայի կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխման կենտրոն
Կոռուպցիոն սխեման այս դեպքում էլ է աշխատելու․ նոր պրոթեզները խնդիրներ են առաջացնելու
21:20
Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը
21:10
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին
Տղա ջան, եթե ի վիճակի չէիր նախարար աշխատել, հրաժարական տայիր․ ազատամարտիկները՝ Դավիթ Տոնոյանին
ԱԺ-ն խորհրդարանական լսումներ կանցկացնի գիտության թեմայով
Այն, ինչ ցուցադրվում է ֆիլմում, ինձ չի պատկանում. Պուտինը «Պուտինի պալատի» մասին
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

Մխիթարյանը հարված ստացավ, բայց… Խորհրդանշական խաղին ընդառաջ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում իտալական թիմը հաղթեց 3:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Մայորալը, Կալաֆիորին և Ջեկոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկին: Վաստակելով 13 միավոր՝ «Ռոման» խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց առաջին հորիզոնականը։ Այս մրցավեճից առաջ Հռոմի թիմը ձեռք էր բերել փլեյ-օֆի ուղեգիր։ «Յանգ Բոյզի» հետ մրցավեճը «Ռոմայի» համար մրցաշարային առումով այնքան էլ կարևոր չէր։ Սա էր պատճառը, որ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան առաջատար մի շարք ֆուտբոլիստների չէր ընդգրկել մեկնարկային կազմում։ Այնուամենայնիվ, դուրս գալով փոխարինման՝ Մխիթարյանը սրություն հաղորդեց իր թիմի խաղին։

Այս խաղում տեղի ունեցավ նաև տհաճ միջադեպ։ 83-րդ րոպեին «Յանգ Բոյզի» պաշտպան Մոհամեդ Կամարան բռունցքով հարվածեց Հենրիխ Մխիթարյանին և հեռացվեց խաղադաշտից։ Տվյալ դրվագում Մխիթարյանն ակտիվ պայքար էր մղում գնդակի համար։ Եթե փորձենք կարճ նկարագրել Կամարայի արարքը, ապա այն պետք է որակենք խուլիգանական՝ ոչ ֆուտբոլային։

Ինչևէ, նախորդ խաղում «Ռոման» Ա սերիայի շրջանակներում ձախողվել էր՝ հյուրընկալվելիս խոշոր՝ 4։0 հաշվով զիջելով սկզբունքային մրցակից «Նապոլիին»։ Շատերն այն կարծիքին էին, որ այս պարտության հետևանքով Ֆոնսեկայի թիմը հայտնվելու է, այսպես ասած, նոկդաունում։ «Յանգ Բոյզի» հետ մրցավեճը լավ հնարավորություն էր «Ռոմայի» համար հոգեբանական առումով փոքր ճգնաժամը հաղթահարելու համար։ Ֆոնսեկան օգտագործեց այն՝ ցույց տալով, որ թիմը պատրաստ է շարունակել պայքարը բարձր արդյունքների համար։

Արդեն երկու օր անց Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյորընկալելու է «Սասուոլոյին»։ Այս պահին Հռոմի թիմը 17 միավորով 6-րդն է, իսկ «Սասուոլոն» 18 միավորով՝ 3-րդը։ Հաղթանակի դեպքում «Ռոման» կվերադառնա լավագույն եռյակ։ Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանի նորամուտի խաղը տեղի է ունեցել հենց «Սասուոլոյի» դեմ մրցավեճում, անցյալ տարվա սեպտեմբերին։ Տվյալ մրցավեճում մեր ֆուտբոլիստը նաև առաջին գնդակը խփեց իտալական թիմում։ Այս առումով առաջիկա հանդիպումը հայ ֆուտբոլիստի համար ինչ-որ տեղ նաև խորհրդանշական կարելի է համարել։

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 5 գնդակ է խփել՝ դառնալով թիմի ընդգծված առաջատարը։ Մեր ֆուտբոլիստը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում ներգրավված է եղել հռոմեական թիմի 9 գոլերում։ Մխիթարյանը, բացի խփած 5 գնդակներից, նաև 4 գոլային փոխանցում է կատարել իր խաղընկերներին։ Մեկնարկային 8 խաղերում 5 գոլ խփելը Մխիթարյանի համար լավագույն ցուցանիշն է եվրոպական թոփ-5 լիգաներում մրցաշրջանի այս հատվածում։

Նախկինում Մխիթարյանը 8 տուրերից հետո 3-ական գոլ էր խփել «Բորուսիա» Դորտմունդում 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում։ «Գիտեի, որ Մխիթարյանը լավ խաղացող է: Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է: Նա կկարողանա 100 տոկոսով օգնել «Ռոմային» այս մրցաշրջանում և կարող է դառնալ կարևոր խաղացող թիմի համար»,- Մխիթարյանի նորամուտի խաղից հետո ասել էր Ֆոնսեկան: Վերջինս հույս էր հայտնել, որ հայ կիսապաշտպանը երկար ժամանակ կմնա Հռոմում:

Ի դեպ, «Ռոմայի» երկրպագուները տպավորիչ նորամուտից հետո սոցիալական ցանցերում պահանջում էին, որ ակումբի ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր կնքի Հենրիխ Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում մեր կիսապաշտպանը Հռոմի թիմում ելույթ էր ունենում վարձավճարով, սակայն մրցաշրջանի ամռանը «Ռոման» պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ, և նա հիմա թիմի հիմնական խաղացող է: Ավելին, վերջին տպավորիչ խաղերից հետո «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ։ Մասնավորապես, իտալական «Ռոմայի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին գրել էր իտալացի մարզական լրագրող Նիկոլո Սկիրան: Այս կապակցությամբ «Ռոմայի» ղեկավարությունը հանդիպում կունենա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և կքննարկի պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ մանրամասներ: Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև 2023 թվականի հունիս: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում