Wednesday, 24 04 2024
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից

Ներքին խաղեր են. հնարավոր է՝ Ռուսաստանի հայ մեծահարուստներին տրվել է հանձնարարություն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը։

– ՀԱՊԿ վեհաժողովում ՌԴ նախագահ Պուտինը անվերապահ աջակցություն հայտնեց ՀՀ իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ տղամարդկային քայլ որակելով նրա կատարածը, սակայն այսօր ռուսաստանահայ մեծահարուստները հայտարարություն են տարածել, որով պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Կա՞ երկակի խաղ էստեղ, թե՞ ոչ:

– Այո, հետաքրքիր է, ես էլ այսօր իմացա, որ Ռուսաստանի երեք հայ գործարարներ՝ Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը և Սամվել Կարապետյանը հանդես են եկել այդպիսի հայտարարությամբ: Երևի այստեղ ներքին ինչ-որ խաղեր կան: Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը կնքել է շատ խայտառակ մի հայտարարություն, որի հիման վրա մենք տվեցինք գրեթե ամբողջ Ղարաբաղը՝ առանց Արցախի կարգավիճակի: Մենք հիմա կարծում ենք, որ այդ համաձայնությունը պետք է պահպանվի, և դրա երաշխավորողը ինչ-որ առումով հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար, ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ խաղ է գնում: Մյուս կողմից, հնարավոր է, որ տրվել է հանձնարարություն: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի այդպիսի հայ մեծահարուստ գործարարները կարող էին դեմ գնալ Պուտինի որոշմանը: Այստեղ անհասկանալի բան կա: Այդ գործարարների մասին կարող եմ ասել, որ այս տարվա հուլիսից, երբ սկսվեցին ռազմական գործողությունները Տավուշի ուղղությամբ, հետո սեպտեմբերին եղավ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի, հիմնականում Ռուսաստանի հայկական համայնքը՝ Ռուսաստանի հայերի միությունը, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, Միավորված հայերը, այսինքն՝ այսպես ասած ազգի ջոջերը, որ նաև ստեղծել են նաև մի մեռած կազմակերպություն՝ Ռուսաստանի հայերի ասամբլեա, նրանք հանկարծ վեր կացան ու ելույթ ունեցան: Պատկերավոր ասած, նրանք մեզ հետ ընդհանրապես չեն հանդիպում: Շատ հայկական կազմակերպություններ շատ բան են արել պատերազմի ժամանակ, օգնություն են ցուցաբերել Արցախին ու Հայաստանին, իսկ այդ գործարարներն այդ ժամանակ չկային: Դա վիրավորական է, իսկ հիմա իրենք իրենց թույլ են տալիս խոսել հայ համայնքի անունից և հանդես գալիս այդպիսի առաջարկներով: Ես միայն կարող եմ ասել, որ Ռուսաստանի հայ համայնքի մեծամասնությունը ցանկանում է, որ Փաշինյանը հրաժարական տա:

Այսինքն՝ նրանք մեծ հաշվով կարո՞ղ էին ՌԴ իշխանություններին դեմ գնացող որոշում կայացնել:

– Ես կարծում եմ, որ երևի Պուտինի օգնականները, որոնք տիրապետում են տեղեկությունների, ինչ-որ կերպ հասցրել են Պուտինին, որ Հայաստանում շատ բան է փոխվել: Գուցե հաշվի են առել նաև այն փաստը, որ երեկ հայտարարել են, որ Հայաստանի ընդդիմությունն արդեն ընտրել է իր վարչապետի թեկնածուին՝ հանձինս Վազգեն Մանուկյանի: Հնարավոր է, որ Պուտինի խորհրդատուները ազդակներ են տվել այդ հայ գործարարներին, դրա համար էլ նրանք ելույթ են ունեցել: Ինձ թվում է՝ այստեղ երկկողմանի խաղ է. մի կողմից Պուտինը հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանին, քանի որ նա այդ համաձայնագրի իրականացման երաշխավորն է, մյուս կողմից, գուցե արդեն երեկոյան խորհրդատուները բացատրել են, որ հնարավոր է դուք տեղյակ չեք, որ Հայաստանում հանրահավաքներ են ընթանում, այնտեղ արդեն ընտրել են վարչապետին փոխարինողին, որը կղեկավարի ժամանակավոր կառավարությունը, հետևաբար, ես՝ որպես քաղաքագետ, ենթադրում եմ, որ Պուտինի որոշ խորհրդատուներ մեր հայ գործարարներին ակնարկել են, որ Փաշինյանը հեռանա: Ես ինքս էլ կողմ եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ հարգարժան բիզնեսմենները կարող էին նման հայտարարություն անելուց առաջ մեզ բոլորիս հավաքել, մեզ հետ խորհրդակցել: Բայց իրենք միայն իրենց անձնական շահերն են սպասարկում, դրա համար էլ Ռուսաստանում մենք ունենք այսպիսի անկազմակերպ համայնք:

– Ամեն դեպքում Ռուսաստանի հայկական համայնքում տրամադրություններն ինչպիսի՞ն են, կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ երեք գործարարները չեն արտահայտում համայնքի դիրքորոշումը:

– Նախ ուզում եմ նշել, որ այդ մարդիկ բիզնեսմեններ են, որոնք աշխատում են առաջին հերթին իրենց բիզնեսի համար: Նրանք չեն ուզում հանդիպել հայկական կազմակերպությունների, հայ հասարակական գործիչների հետ, լրագրողների հետ: Մենք, օրինակ, համագործակցում են Ռուսաստանի հայերի միության հետ, Միավորված հայեր կազմակերպության հետ, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ, այլ կազմակերպությունների հետ: Վերջին ժամանակներս ես շատ եմ ցանկացել, որ Սամվել Կարապետյանի հետ հանդիպենք, բայց չի ստացվել, չեն ուզում: Ուզեցել ենք հանդիպել Ռուբեն Վարդանյանի հետ, չեն ուզում: Մոտ 1,5 տարի առաջ Լազարևյան ակումբի խորհրդից հետո ուզեցել ենք հանդիպել Սերգեյ Համբարձումյանի հետ, բայց չի ցանկացել: Իսկ հիմա այդ մարդիկ խոսում են հայկական համայնքի անունից: Ես, օրինակ, ուզում եմ նրանց համեմատել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի հետ: Մենք համագործակցում ենք այդ կազմակերպության հետ, Ռուսաստանի հայերի միությունը մեզ հավաքում է, հայ ժողովրդի համար ամենացավալի օրերին մենք բազմաթիվ հարցեր էինք լուծում, մենք տարածաշրջաններով մեծ ծավալի աշխատանք էինք իրականացնում: Իրենք կարող էին գալ այնտեղ, մեզ հետ համագործակցել, ելույթ ունենային, բայց իրենք իրենց համարում են հայ ջոջեր: Ո՞ւր էիք այսքան ժամանակ, հիմա եկել ելույթ եք ունենում: Այո՛, ես կարծում եմ, որ հայ համայնքի մոտ 80 տոկոսը կողմ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց այստեղ ես ուզում եմ շեշտել, որ իրենք իրավունք չունեն խոսել ամբողջ հայկական համայնքի անունից: Հենց իրենց նման վերաբերմունքի պատճառով է, որ մեր համայնքը անկազմակերպ է, որ քարոզչական պատերազմում մենք համարյա պարտվում ենք ադրբեջանցիներին: Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Սամվել Կարապետյանը բնակարաններ էր նվիրում տարբեր արտիստների, բայց եթե գոնե քարոզչական պատերազմի վրա 100 հազար դոլար ծախսեին, մենք շատ բաներ կարող էինք անել: Այդ տեղեկատվական պայքարը վերջում իրենց էլ է խփելու: Ես հիմա էլ համոզված եմ, որ իրենք այս դեպքում էլ առաջին հերթին ելույթ են ունեցել սեփական շահերի համար:

Ընդհանրապես տրամադրությունները համայնքում ինչպիսի՞ն են, և ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան:

– Ռուսաստանի հայկական կազմակերպությունները միշտ հայրենիքի կողքին են, միշտ օգնել են ու կօգնեն: Մենք ապրում ենք Հայաստանի ցավերով, ուրախանում ենք Հայաստանի հաջողություններով: Մենք շատ բան ենք արել ու կանենք: Նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրելուց հետո մենք գտնվում էինք ամենավատ վիճակում: Դա մեզ համար կարծես ազգային ամոթ լիներ, բայց արդեն դուրս ենք գալիս այդ վիճակից: Ռուսաստանի հայկական կազմակերպությունները այդ օրերին շատ մեծ օգնություններ են ցուցաբերել Հայաստանին ու Արցախին, ու հիմա էլ այդ ուղղությամբ քայլեր արվում են, ես դա տեսել եմ: Իսկ այդ «հարգարժան» մեծահարուստներին այդ աշխատանքներում չեն տեսել: Դրա համար հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին, Ռուսաստանի միավորված հայերի ղեկավար Դավիթ Տոնոյանին: Վերջինս շատ մեծ գործեր է անում, ամեն օր փախստականներին ուտելիք են հասցնում, վառելիք են առնում: Իսկ, օրինակ, ես ոչ մի տեղեկություն չունեմ, թե ինչ է անում Սամվել Կարապետյանը, ինչ է անում Սերգեյ Համբարձումյանը, Ռուբեն Վարդանյանը: Իրենք կարող էին այդ օրերին հանդես գալ, խոսել Հայաստանի շահերի համար, բայց իրենք ամեն մեկը մտածում է միայն իր բիզնեսի մասին:

Հիմա մեր ցանկությունն է, որ Հայաստանում ամեն բան կարգավորվի, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա ընտրել իր ղեկավարներին: Ցավոք, ՌԴ-ում ապրող շատ հայեր, որ ունեն ՀՀ քաղաքացիություն, չեն կարողանում մասնակցել ընտրությունների: Ես ուզում եմ, որ ՀՀ իշխանությունները, ովքեր էլ լինեն, լուծեն այս հարցը: Մենք ուզում ենք մեր հայրենիքի բարեկեցությունը, մենք հավատում ենք, որ մենք անպայման ռևանշ կվերցնենք, հավատում ենք, որ Արցախը կունենա անկախ հանրապետության կարգավիճակ և, ամենակարևորը, որ մենք հաղթելու ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում