Ադրբեջանական 1NEWS.az-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 27-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի «100 ամենակարևոր գլոբալ ինտելեկտուալներ» միջոցառմանը: Թուրքական ԶԼՄ-ներին հղում կատարելով` գործակալությունը հայտնում է, որ այցի շրջանակներում, որի ընթացքում պետք է քննարկվեն տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, որոնք առնչվում են երկու երկրներին, Դավութօղլուն կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի, սենատորների և կոնգրեսականների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի` ընդլայնման հարցերով ներկայացուցիչ Շտեֆան Ֆյուլեի հետ, որը գտնվում է Վաշինգտոնում:
Նախատեսվում է, որ Դավութօղլուն կհանդիպի ԱՄՆ-ի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ և ելույթ կունենա Բրուկինգի ինստիտուտում:
Հիշեցնենք, որ «Foreign Policy»-ն վերջերս կազմել էր «100 ամենակարևոր գլոբալ ինտելեկտուալների» ցուցակ, որում ընդգրկված է Թուրքիայի ԱԳ նախարարը: