Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել: Նիստում որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մանուկյանն իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, հմտություններով այն մարդն է, որը երկրում կստեղծի հանդարտություն, կայունություն, կկարողանա առաջիկայնում արտահերթ թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել: