Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

«Ծայրից ծայր հայամետ» բանաձև՝ Բելգիայի խորհրդարանում. Բրյուսելի ուշացած, բայց կարևոր քայլը՝ օրինակ եվրոպական մյուս երկրների համար

Ֆրանսիայի Սենատի և Նիդեռլանդների խորհրդարանի օրինակին հետևելով՝ Բելգիայի ներկայացուցիչների պալատը պատրաստվում է ընդունել բանաձև, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան: Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կասետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը: Բանաձևը հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող թուրքական ուժերն ու վարձկանները զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ: Բանաձևի նախաբանում խոսվում է նաև Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, և շեշտվում է, որ այդ սկզբունքները ոտնահարվել են Ադրբեջանի կողմից:

Քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, Բելգիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անհապաղ վերսկսմանը, որը նպատակ կունենա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշում հաստատել՝ մասնավորապես հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Լիագումար նիստում բանաձևի ընդունումից հետո Բելգիայի կառավարությունը խնդիր կունենա պահանջելու Թուրքիայից դադարեցնել ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում և անմիջապես վերջ տալ Հարավային Կովկասում իր ապակայունացնող դիրքորոշմանը: Թուրքիան պետք է նաև դադարի խթանել սիրիացի վարձկանների և ջիհադականների տեղափոխումը և տեղակայումը Լեռնային Ղարաբաղում և կազմակերպի նրանց անհապաղ տեղահանումը տարածաշրջանից: Ըստ բանաձևի՝ Թուրքիայի կողմից ցանկացած միջամտություն հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող առաքելությանը համարվելու է վտանգավոր տեղի բնակչության անվտանգության համար: Ցանկացած նման առաքելություն պետք է ստանձնի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Բանաձևը նաև անդրադառնում է հրադադարից հետո հայկական հասարակության մեջ առկա կարևորագույն մի խնդրի, այն է՝ գերիների վերադարձը: Ներկայացուցիչների պալատը խստագույնս դատապարտում է ռազմագերիների սպանության փաստը և պահանջում է, որպեսզի պատերազմի հանցագործություններ իրականացնողները հետապնդվեն և պատժվեն: Բանաձևով առաջարկվում է անհապաղ միջազգային դիտորդներ ուղարկել՝ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու նպատակով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը հարցեր ուղղեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի  հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանին։

Պարոն Շիրինյան, Դուք այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք այն ուշացած չէ՞։

Նախ ասեմ, որ եթե ուշ լինելու հանգամանքը մի  կողմ դնենք և միայն զննենք բանաձևը զուտ իր պարունակության առումով, ապա այս բանաձևը հայկական կողմի համար շատ դրական է։ Բացի նրանից, որ այս բանաձևով դիմում  են ադրբեջանական բանակին, որ իրենց զորքերը հետ քաշեն Լեռնային Ղարաբաղի շրջաններից, այն հստակ դատապարտում է ադրբեջանական կողմին, նաև Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը, վարձկան ահաբեկիչների մասնակցությունը, պատերազմում նրանց գործադրած ոճիրները, քաղաքացիական վայրերի և քաղաքացիների ռմբակոծումը, բարձրացնում է ռազմագերիների հարցը, հայկական պատմական, մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը, Արցախի գաղթականների  ճակատագիրը և կառավարությունից պահանջում է մարդասիրական օգնություն տրամադրել, կան շատ այլ կետեր ևս։ Մի խոսքով՝ բանաձևը ծայրից ծայր հայամետ է։

Սակայն դուք ճիշտ եք, որ զինադադարի ստորագրման օրից հետո այս բանաձևն ուշացումով քվեարկվեց։ Բոլորն էլ նախընտրում էին, որ եվրոպական երկրները շատ ավելի արագ արձագանքեին և փորձեին պատերազմի օրերին ինչ-որ բան փոխել, որպեսզի մեր մարդկային և տարածքային կորուստներն ավելի քիչ լինեին։ Բայց գիտեք՝ եվրոպական երկրների խորհրդարանների աշխատելաոճը սա է, մանավանդ այս համաճարակային պայմաններում, նաև հաշվի առնելով փաստը, որ արցախյան հարցը մինչև վերջերս շատերի համար անհասկանալի էր։ Սակայն պետք է նաև նշեմ, որ Բելգիայի խորհրդարանի անդամ Ժորժ Դալմայնը, որ ընդունեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերը և պատերազմի չորրորդ շաբաթվա ընթացքում այցելեց Արցախ, վերադառնալուն պես զեկուցեց խորհրդարանին, ու դա արագացրեց գործընթացը։ Բելգիան մնում է այն քիչ երկրներից մեկը, որ դիմեց այս քայլին՝  հուսալով, որ այլ երկրների խորհրդարաններ կհետևեն  իր օրինակին։

– Արդյոք հնարավո՞ր է հասնել Արցախի ճանաչմանը Բելգիայի կողմից, ստեղծված իրավիճակում դա կնպաստի՞ Արցախի  կարգավիճակի հստակեցմանը։

– Բանաձևի մեջ նշվում է, որ քանի որ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության մեջ չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, ապա խորհրդարանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո բանակցությունների անհապաղ վերսկսում։ Սա նպատակ է ունենալու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշման հաստատում՝ մասնավորապես հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ ուրեմն Բելգիայի խորհրդարանի համար Արցախի կարգավիճակի և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցը փոխկապակցված է, իսկ Արցախի ժողովուրդն արդեն իսկ հայտնել է իր ցանկությունը, այն է՝ անկախությունը։ Կարող ենք ասել, որ այս բանաձևն ինչ-որ տեղ աջակցում է Արցախի ժողովրդի անկախության պահանջին։ Չեմ բացառում, որ ապագայում այս մասին ևս հստակ բանաձև կդրվի քվեարկության։

– Արդյոք եվրոպական երկրների կողմից այս բանաձևերի ընդունումը չի՞ նպաստի ռուսական ջանքերը հավասարակշռելուն, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը բացառապես ռուսական ջանքերով եղավ։

– Եթե ձեր հարցը միայն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասին լիներ, ապա կարող էինք այդ հնարավորությունը տեսնել, որովհետև նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են և ըստ էության դուրս մնացին զինադադարի հայտարարությունից։ Բացի այդ՝ հիշյալ երկրները մինչ օրս չեն հայտարարել, որ  իրենք այդ հայտարարության բոլոր կետերի հետ լիովին համաձայն են։

Ենթադրում եմ, որ մի շարք կետերի շուրջ Ֆրանսիան իր կոշտ վերապահումներն ունի։ Բայց յուրաքանչյուր անկախ երկրի խորհրդարան և այս պարագայում՝ Բելգիան, որ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամ  պետություն է, իրավունք ունի այսպիսի աշխարհաքաղաքական հայտարարությամբ դիմելու իր կառավարությանը, որովհետև եթե նայենք Թուրքիայի վերջին տարիների վերաբերմունքը, ապա խոսքը նաև Եվրոպայի անվտանգության մասին է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում