COVID-19-ից մահացածների թիվը Վրաստանում աճել է՝ դառնալով 1387: Կառավարությունը հայտնել է, որ եւս 45 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից:
Ըստ COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի գործադիր շտաբի պետի տեղակալի, Բերդիա Սիչինավայի, երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4260 նոր դեպք, ապաքինվել է 2947 մարդ:
Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 147 636 է, ապաքինվել է 124 568-ը: