ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդը: Այս մասին հայտարարել է կազմակերպության նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:
Բացի այդ, Մատեո Մեկաչին կդառնա ԴԻՄԻԳ տնօրեն, իսկ Թերեզա Ռիբեյրան՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ: Իսկ Կայրաթ Աբդրահմանովը կդառնա ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար: