Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Քուրթալան շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 08։45-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 20 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Դիարբեքիրում, Մարդինում, Բաթմանում և Շըրնաքում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
Սիիրթի նահանգապետ Օսման Հաջըբեքթաշօղլուի խոսքով՝ Սիիրթի և Քուրթալանի շրջանի կենտրոնում վնասներ չկան։
Նշենք, որ սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր արձագանքել են թեմային, շատերն անգամ ճաքած պատերի լուսանկարներ հրապարակել իրենց էջերում։
#deprem #diyarbakır'da böyle hissedildi
Allah ülkemizi ve milletimizi her türlü kötülükten ve doğal Affetlerden korusun.#Diyarbakir#Deprem@munirkaraloglu— Serdar Akşit (@SerdarAksit21) December 3, 2020
SİİRTTE DEPREM https://t.co/PRzPxawwFq @Haber56Gazetesi pic.twitter.com/iXIk5AaESI
— Kanal56 TV (@kanal_56) December 3, 2020