Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Պուտինի համար նախընտրելի է լեգիտիմության որոշակի պաշար ունեցող իշխանությունը, քան 17 ուժերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը: Այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում: «Հայաստանը, հայ ժողովուրդը ապրում է իր պատմության դժվարին ժամանակներից մեկը, և Հայաստանի ղեկավարությունը, կառավարության ղեկավար-վարչապետը ստիպված էին կայացնել շատ դժվար, բայց անհրաժեշտ որոշում հայ ժողովրդի համար: Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ էին, բայց անհրաժեշտ ու մեծ անձնական խիզախություն էին պահանջում վարչապետից: Դա ակնհայտ է: Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ հիմա անհրաժեշտ է աջակցել անձամբ վարչապետին և նրա թիմին, որպեսզի ապահովվի երկրում խաղաղ կյանքը, կատարվեն բոլոր պայմանավորվածությունները ու աջակցություն ստանան անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում:

Ընդ որում, հենց Պուտինի այս հայտարարության ֆոնին մամուլում տարածվեց տեղեկություն, որ հարթակում Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ռուսաստանը ստացել է իր ցանկացածը, զորքեր է տեղակայել Արցախում: «1920 թվականից սկսած Ռուսաստանը Թուրքիայի հետ կիսում է մեր տարածքները, ու սա դրա հերթական դրսևորումն էր։ Հայաստանի իշխանությունները ժամանակին Բիշքեկում զինադադարի մասին համաձայնագիր ստորագրեցին։ Դրանից հետո ձևավորվեց Մինսկի խումբ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ժիրայր Լիպարիտյան, որոնք գիշեր-ցերեկ կռռացին այս ամենի շուրջն ու տարիներով այդ տարածքները չվերաբնակեցրին։ Հիմա էլ ռուսները հայտարարում են՝ քանի որ Արցախը չեն ճանաչել, միջամտել չեն կարող։ Մոռանում են, սակայն, որ երբ մտել էին Հարավային Օսիա, նորից չէին ճանաչել, բայց շատ հեշտ միջամտեցին։ Մեր ժողովրդին արնաքամ արեցին ու հիմա էլ որպես բարերար են ներկայանում՝ շրջանցելով Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես 1920 թվականին համագործակցելով բացառապես թուրքերի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն արդեն իր հարցերը լուծել է, տեղավորվել է ու հիմա որևէ խնդիր չունի այս իշխանությունների հետ. «Մեզ էլ դրել են այնպիսի վիճակում, որ ռուսականը թուրքականից նախընտրելի լինի։ Ինչո՞ւ է աջակցում Փաշինյանին, բնական է, որ չի աջակցի 17 ուժերին։ Պուտինն այլևս չի ուզում «նվագել» նրանց վրա, ամեն դեպքում խոշոր երկրի ղեկավար է ու քաղաքական շահերը շատ լավ է հասկանում։ Պուտինը գիտի, որ դժվար է աշխատել այնպիսի իշխանության հետ, որը բացարձակ լեգիտիմություն չունի։ Այդպիսին է հարթակի ընդդիմությունը։ Պուտինը չի կարող հայ ժողովրդի կամքը հաշվի չառնել, ու բնական է, որ նրա համար նախընտրելի է Փաշինյանը։ Խոշոր մայրաքաղաքները սիրով չեն առաջնորդվում, բացառապես քաղաքական շահերով։ Բոլոր դեպքերում՝ ՀՀ ղեկավարությունը արել է իր ուժերի ներածի չափով ամեն ինչ։ Մեր բանակը հերոսաբար կռվել է, արնաքամ արել Ադրբեջանի բանակին, բայց պարտվել։ Այս պայմաններում դու չես կարող երկրում պաշտպանել մի ուժի, որն ուզում է վերադառնալ Սահմանադրության խախտումով՝ առանց ընտրության ու հանրաքվեի։ Իշխանության յուրացումը հանցագործություն է։ Ասում են՝ փրկության կոմիտե, բայց դա օրենքի խախտում է։ Ռուսաստանը սա տեսնում է, ու բնական է, որ չի կարող աջակցել այն մարդկանց, որոնք ժողովրդի մեջ աջակցություն չունեն։ Այո՛, ժողովուրդը դժգոհ է, որ պարտվել է, բայց ամեն դեպքում ունի առողջ հոգեբանություն։ Ժողովուրդը դժգոհ է Նիկոլից, բայց խորքում նրան մեղավոր չի համարում։ Մեր պարտության մեղավորը գողապետության երեսուն տարիներն են ու թալանված Հայաստանը: Չես կարող լինել ճարպակալած, դղյակներ ունենաս ու հետն էլ լինես հայրենասեր։ Հայաստանի ժողովրդի համակրանքը, այդուհանդերձ, վարչապետի կողմն է։ Պուտինը հավանաբար հենց սա է հաշվի առնում, ու իր հայտարարությունը հենց սրա հետ է կապված»։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանն ամեն դեպքում իրեն գործընկեր կընտրի այն մարդուն, որը լեգիտիմության որոշակի պաշար ունի. «Նայում եմ ընդդիմության դեմքին ու հիշում Հայաստանի տխուր անցյալը։ Բնական է, որ Մոսկվան կգործի ռեալ-պոլիտիկի շրջանակներում։ Իշխանությունը պարտավոր է այժմ հարցեր լուծել՝ օրենքի ամբողջ խստությամբ մաքրի 30 տարիների թալանը։ Եթե իշխանությունը չստեղծի այն Հայաստանը, որ խոստացել է հեղափոխության օրերին, չպատժի ոչ ոքի՝ մենք պետություն չենք ունենա։ Մեր բանակը չի պարտվել, հերոսաբար կռվել է, մնում է լուծել արդար Հայաստանի հարցերը։ Ժողովրդի համբերությունը կարող է կրիտիկական լինել, պետք է գործել»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ էական չէ ընդդիմության վարչապետի թեկնածուի անունը, էականն այն է, որ 17 ուժերն իրենց նախընտրական մեկնարկն այսպես են տալիս: «Ես անձամբ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ընդունի Կուսակցությունների մասին օրենք, նոր Ընտրական օրենսգիրք, Սահմանադրության մասին օրենք։ Եթե նա կարողանա ճգնաժամից դուրս գալ, դա իր համար կլինի վստահության հանրաքվե։ Հայաստանի Հանրապետության համար նոր Ազգային ժողով՝ նոր Սահմանադրությունով։ Վազգեն Մանուկյանն է, թե Արմեն Սարգսյանը, թե Արմեն Դարբինյանը… վերջին երկուսը ճգնաժամային իրավիճակների հարմար տարբերակներ են։ Բայց կլինի նրանցից մեկը, թե Խոսրով Հարությունյանը կամ Հովիկ Աբրահամյանը՝ էական չէ, բոլորն էլ կարող են աշխատել։ Վիճակն այնքան վատ է, որ ցանկացածը կարող է ղեկավարել, իսկ քաղաքացիները պետք է համարեն, որ օրինական իշխանություն ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում