Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հարցը հրատապ է». Ինչ հնարավորություն ունի օդակայանը

«Ստեփանակետրի օդանավակայանի վերաշահագործման հարցը իսկապես հրատապ է, և այդ գործընթացները ներկայումս գնում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։  Նրա խոսքով՝ օդանավակայանի վերաշահագործման հետ կապված հարցը նշված է նույնիսկ «խաղաղության պայմանագրում»։

«Սա համարվում է  կարևոր տնտեսական, մարդասիրական գործոն կամ նախաձեռնություն, որպեսզի տարածաշրջանում տնտեսական, սոցիալական բազմաթիվ հարցեր լուծվեն։ Վերաշահագործման հարցը կա նաև պատերազմը կանգնեցրած եռակողմ պայմանագրում։ Այնտեղ նշված կետերից մեկը նաև կոմունիկացիաների ապաշրջափակումն է, նշված է  նաև Ստեփանակերտի օդանավակայանի հարցը։ Հետևաբար շահագործման հարցը համաձայնեցված է կողմերի միջև»,- ասաց Բաբայանը։

Մեր հարցին՝ ժամկետներ կա՞ն, Բաբայանը պատասխանեց. «Սեղմ ժամկետներում պետք է շահագործման հանձնվի»։

Նշենք, որ ռուսական փորձագիտական շրջանակները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը դիտարկում են որպեես ռուս խաղաղապահների տեղաշարժման կարևոր միջոց։ Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը, նշել է՝ քանի որ ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առանձնանում է բարդագույն լոգիստիկայով, ապա Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումն ու արդիականացումը թույլ կտան ընդունել Ռուսաստանի ՌՏՈՒ ռազմատրանսպորտային ինքնաթիռները և նոր գործողությունների հնարավորություն կտան, զորախմբի մատակարարման հետ կապված բազում խնդիրներ կլուծեն։

Դավիթ Բաբայանը սրանում խնդիր չի տեսնում. «Օդանավակայանը տարբեր ուղղությունների համար է ծառայելու։ Այո, նաև կծառայի խաղաղապահների համար։ Իսկ ինչո՞ւ չպետք է ծառայի նաև այդ տեսակետից։ Թող  օդակայանը լինի կարևոր ռազմական, տնտեսական, մարդասիրական հանգույց, շատ լավ է։ Ինչո՞ւ չպետք է այդպես լինի, եթե դա կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը, սարսափելի հարվածից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի վերակենդանացմանը։ Պետք է դրա համար ամեն ինչ անել, և որևէ անգամ շահարկման առարկա չդարձնենք դա։ Մենք չենք էլ շահարկելու այդ թեման»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: 90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել: Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Այնուհետև 2013-ին այդ ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է լինել Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղևորների թվում: Սարգսյանը հավաստիացրել էր, որ օդանավակայանն անպայման շահագործվելու է, և այդտեղ որևէ կասկած լինել չի կարող: Նրա խոսքով՝ խնդիրները միայն տեխնիկական հարցերով էին պայմանավորված: Սակայն Ստեփանակերտի օդանավակայանն այդպես էլ չշահագործվեց։

Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր շահագործմանը, նշեց, որ իր կարծիքով՝ օդանավակայանի շահագործումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ։ Հակառակ դեպքում նրանք կշարունակեն թույլ չտալ թռիչքների իրականացում, եթե, իհարկե, ռուսական կողմը չմիջամտի խնդրին։ «Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումն առաջին հերթին քաղաքական հարց է։ Քանի որ այդ գոտում պատերազմական վիճակ է, օդային սահմանը փակ է։  Ադրբեջանը դեռ 92  թվականից միակողմանի փակել է  օդային տարածքը Արցախի վրա։ Հետևաբար առաջին հերթին Ադրբեջանը պետք է ԻԿԱՕ-ին հայտարարի, որ բացում է այդ օդային տարածքը։ Իսկ դա, կրկնում եմ, կլինի, եթե խաղաղության պայմանագիր լինի, և այդ տարածքը չհամարվի ռազմական գործողությունների տարածք։ Կրկնում եմ՝ սա առաջին հերթին քաղաքական, հետո նոր տեխնիկական խնդիր է»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի այս ամենից, Պետրոսյանի խոսքով, կարևոր է, թե ինչ վիճակում է օդանավակայանի թռիչքուղին, քանի որ բեռնատար օդանավեր չեն կարող վայրէջք կատարել այդ օդանավակայանում. «Իլ-76 օդանավեր այդ օդակայանում չեն կարող վայրէջք կատարել, փոքր կամ միջին կարգի  օդանավեր միայն կարող են վայրէջք կատարել։ Իսկ, օրինակ, խաղաղապահների համար հիմնական բեռները բերում են հենց Իլ-76  օդանավերով, իսկ այդ օդանավակայանի թռիչքուղին այդքան երկարություն չունի այդ օդանավերի վայրէջքի համար։ Միգուցե թռիչքուղին երկարացնելու և բարեկարգելու դեպքում հնարավոր կլինի բեռնատար օդանավերի վայրէջքը»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով հարցին, թե  թռիչքները որ ուղղություններվ կլինեն, Պետրոսյանը պատասխանեց, որ հնարավոր շահագործման դեպքում թռիչքները, բնականաբար, կլինեն Երևան-Ստեփանակերտ, դրանով կկրճատվի ճանապարհը, ավելի անվտանգ կլինի, եթե, իհարկե, խաղաղության պայմանագիր լինի։ Բայց ամեն դեպքում  տոմսերը շատ թանկ կլինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում