Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Պուտինի խոսքից մի քանի ժամ անց. որոշումներ Երևանում

ՀԱՊԿ վեհաժողովում ՌԴ նախագահ Պուտինի հայտնի խոսքից մի քանի ժամ անց Հայաստանում եղան ուշագրավ որոշումներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում: Կառավարությունը հայտարարեց ռազմական դրության սահմանափակումները վերացնելու մասին, այդ թվում՝ քաղաքական գործունեության զանգվածային միջոցառումների սահմանափակումները: Հատկանշական է, որ սահմանափակումները վերացնելու որոշման մասին կառավարությունը հայտարարում է ՀԱՊԿ վեհաժողովին զուգահեռ, որի ընթացքում հնչեց Պուտինի խոսքը: Նա, դիմելով ՀԱՊԿ ղեկավարներին, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցում ստանձնել է բարդ և խիզախ որոշման պատասխանատվություն, դրսևորել է անձնական խիզախություն այդ հարցում, և իրենց խնդիրն է աջակցել Փաշինյանին ու նրա թիմին:

Հասկանալի է, որ սահմանափակումները չէին կարող մնալ հավերժ, եթե պատերազմը դադարել է, բայց արդյոք պատահակա՞ն է, որ Պուտինի հենց այդ հայտարարությունից ժամեր անց է կառավարությունը հայտարարում սահմանափակումները հանելու որոշման մասին: Պուտինը ներքաղաքական առնչությամբ վստահությո՞ւն է հաղորդել Հայաստանի կառավարությանը: Միաժամանակ հատկանշական է, որ ընդդիմությունն էլ՝ 17-ի ձևաչափը, հայտարարել է դեկտեմբերի 5-ին մեծ, համապետական հանրահավաք անելու մասին: Իսկ այսօր հայտնի է դառնում 17-ի ձևաչափի վարչապետի միասնական թեկնածուի անունը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը հայտնվել է բավականին հակասական վիճակում: Պուտինի բավականին բաց հայտարարությունից հետո գնալ Փաշինյանի դեմ՝ նրան հեռացնելու պահանջով, նշանակում է գնալ Պուտինի դեմ: Հնարավոր է, իհարկե, որ ՌԴ նախագահը խաղում է երկակի խաղ: Այսինքն՝ մի կողմից՝ հավաստիացնում է Հայաստանի վարչապետին, որ նրա կողքին է, մյուս կողմից՝ ոչնչով չի խանգարի ընդդիմությանը, եթե այն կարողանա հասնել հաջողության և Փաշինյանին պարտադրել հրաժարական:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի դիրքորոշումը անշուշտ պայմանավորված կարող է լինել թե՛ Հայաստանի ներքին տիրույթում, թե՛ արցախյան հարցի վերաբերյալ համաձայնությունների կծիկում առկա մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, ՌԴ նախագահը խոսում է այն մասին, որ Փաշինյանին պետք է աջակցել խաղաղ կյանքի վերադառնալու և որոշումները իրագործելու հարցում: Ինչ որոշումների մասին է խոսքը՝ հանգամանալից պարզ չէ: Միաժամանակ հասկանալի է նաև, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ռեգիոնալ լայն շարժերի փաստաթուղթ է, իսկ այդ շարժերը ենթադրում են ոչ միայն գրված, այլ նաև դիտարկվող հնարավոր սցենարներ ու զարգացումներ: Այդ դեպքում նշանակո՞ւմ է դա արդյոք, որ դրանք դեռ ենթադրելու են նաև Հայաստանի համար դարձյալ խիզախություն պահանջող որոշումներ, և քանի որ Փաշինյանը թաթախվել է, ապա ՌԴ նախագահը մինչև վերջ էլ դիտարկում է շագանակներ հանել նրա ձեռքով: Բայց դա էլ իր հերթին նշանակում է, որ չնայած աջակցության հայտարարությանը՝ Պուտինը հայաստանյան ընդդիմությանը պետք է որ տա առավել մտահոգվելու և հետևաբար Փաշինյանին հեռացնելու հարցում առավել աշխույժ լինելու մոտիվացիա: Եթե իհարկե հայաստանյան ներքաղաքական կյանքում իրավիճակը այնպիսին է, որ գլխավորը շարժիչ ուժը «ինչ է պետք Հայաստանին», ոչ թե օրինակ՝ «ինչ է պետք Պուտինին» տրամաբանությունն է:

Այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե իրավիճակի զարգացման ինչ հայեցակարգ է ներկայացնելու Վազգեն Մանուկյանը՝ կապված նոյեմբերի 9-ի համաձայնագրի ոչ միայն տառի, այլև տրամաբանությունից բխող իրողությունների հետ, օրինակ՝ կապված Ադրբեջանի, այսպես ասած, եվրասիական ինտեգրացիայի հեռանկարների հետ, որտեղ կարևոր է լինելու Հայաստանի դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում