ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը, որը դատական համակարգի միակ ներկայացուցիչն էր, որ ժամանակին արդարացնում էր դատարանների մուտքներն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի ապօրինի կոչը, այսօր ֆեսբուքում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ դժբախտ ու դժգույն ներկայով և ոչ նախանձելի քաղաքական վախճանով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Քաղաքականապես չհասունացած ազգաբնակչության պարագայում այս մարտահրավերին մենք առերեսվում ենք ամեն րոպե։ Սա պետք է նկատի ունենալ ապագայում` սահմանադրությունը բարելավելիս»: