ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշանակվել է Ավինյանի խորհրդականի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վահան Հունանյանն ավելի վաղ ազատվել էր մամուլի խոսնակի պաշտոնից։