Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դա անբարոյական որոշում է, որը միայն հիասթափություն է առաջացնում. Կարեն Օհանջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, ինչպե՞ս եք վերաբերվում Արցախում քաղաքական վերադասավորումներին։ Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, Վիտալի Բալասանյանը նորից նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում ուներ նման սուր հռետորաբանություն։

Ես ծայրաստիճան բացասաբար եմ վերաբերվում Արցախի ուժային կառույցներում նոր նշանակումներին: Չնայած այն հանգամանքին, որ ես անձամբ Անվտանգության խորհրդի քարտուղարի և այլ նորանշանակ անձանց անհատականությանը նորմալ եմ վերաբերվում, միևնույն ժամանակ կարծում եմ, որ նման նշանակումները երկրում էական դրական փոփոխություններ չեն բերի, քանի որ մեր երկրում խնդիրն առաջին հերթին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետական շահերը  դավաճանելու մեջ է։ Նախագահը պետք է հասկանա, որ երկրի կառավարման գործում ազգի դավաճանի համար տեղ չկա: Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին: Ժողովրդին պետք է ապագայի հույս տալ, իսկ դավաճանները իրենց ցանկացած գործողությամբ ապրիորի զրկված են հույսի լույս սփռելու հնարավորությունից: Ժողովուրդը պարզապես չի հավատում նրանց: Եվ նրանք պետք է հեռանան, որպեսզի ամբողջովին չքանդեն հայկական պետականությունը: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի համաձայնությանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնել ազգի դավաճանի և Արցախի պետության կործանման  կառավարությունում, ես կպատասխանեմ հակիրճ. սա անբարոյական որոշում է, որը միայն հիասթափություն է առաջացնում:

– Ընդհանրապես Ազգային համաձայնության կառավարությունն ինչքանո՞վ կարող է Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակից ելք լինել։

– Սա միակ հնարավոր լուծումն է, որը կարող է Արցախը դուրս բերել բարոյալքված վիճակից: Բայց այդպիսի կառավարությունը կամ մարմինը պետք է ներառի հայրենիքի անառարկելի հայրենասերների՝ օժտված երկիրը ճգնաժամից դուրս բերելու փորձով: Միևնույն ժամանակ, այդ մարդիկ պետք է ազնիվ և բարոյական լինեն… Եվ այդ ժամանակ ժողովուրդը  հավատով ու հույսով կլցվի  և կհամախմբվի նոր ազգային գաղափարի շուրջը: Բարեկեցության և բարգավաճման վրա հիմնված ուժեղ պետության ստեղծումը Արցախը և Հայաստանը կվերադարձնի նորմալ քաղաքակիրթ պետությունների շարք: Անհրաժեշտ է օգտագործել Գերմանիայի փորձը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում հայտնվեց գրեթե նույն վիճակում։

– Կայքերից  մեկը տեղեկություն է հրապարակել, որ Ջալալ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին նախորդել է ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած սուր բանավեճը։ Եվ նաև կա տեղեկություն, թե Ջալալ Հարությունյանը կազդուրվելուն պես անուններ է հրապարակելու։ Ի՞նչ կասեք այս ամենի մասին, ի՞նչ սպասել։

Ես չեմ կարող կարծիք հայտնել այդ հրապարակումների վերաբերյալ, քանի որ ես իրական տեղեկատվություն չունեմ այս հարցի շուրջ: Բայց որ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հետ միասին, պետական ​​հանցագործներ են և ազգի դավաճաններ, դա անվիճելի փաստ է: Եվ Հայաստանի ապագա իշխանությունները ամենայն բծախնդրությամբ պետք է հետաքննեն իրենց դավաճանության աստիճանը հայրենիքի հանդեպ և նրանց ենթարկեն ամենախիստ պատասխանատվության:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում