Պատերազմի հետևանքները համարում եմ ողբերգություն, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Եվ բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական, ընտանեկան ողբերգություն, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, ովքեր չունեն այս պահին մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը դեռ ՀՀ-ում է ապրում, կան բազմաթիվ զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ, հետևաբար, յուրաքանչյուր օր իմ պատասխանատվությունն է հնարավոինս մեղմել այդ մարդկանց խնդիրները», – ընդգծեց նախարարը։