Դեկտեմբերի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ը` առողջացած, 2254-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 578 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 519445 թեստավորում:
Այսպիսով` դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1277 դեպք, 26 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նախօրեին կատարվել է 3453 թեստավորում։