Thursday, 28 01 2021
Thursday, 28 01 2021
Չի ավարտվել՝ հզոր, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան և Արցախ կառուցելու մեր պայքարը. Մանե Թանդիլյան
Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք. Արսեն Թորոսյան
Պարո՛ն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները. Վլադիմիր Վարդանյան
Բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայանի խոսքը Բանակի օրվա առիթով
Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակեն սրվել, Հայաստանը կկանգնի վտանգավոր ընտրության առաջ
12:55
Telegram- ում նամակագրությունը WhatsApp- ից փոխանցելու գործառույթ է հայտնվել
Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
12:45
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները այցելել են սահմանամերձ Ոսկեպար համայնք
«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում
Վազգեն Մանուկյանը հոգեվարքի մեջ գտնվող խեղկատակ է. Նա հիմա պետք է բանտախուցը կիսեր Նաիրի Հունանյանի հետ
12:30
ԱՄՆ նոր պետքարտուղարը Չինաստանի հետ հարաբերություններն աշխարհում «ամենակարևորն» է անվանել
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբեր ճանապարհներ կան, ընդհուպ մինչև ֆիզիկական․ Վահան Բադասյան
Սադիր Ժապարովն ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը
12:17
Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորականի նկատմամբ գործ են հարուցում թմրանյութերի մաքսանենգության համար
Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը․ Պավլիկ Մանուկյան
Հայկական բանակը չի պարտվել, բանակը դեռ հաղթելու է
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին և զինվորներին՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի համար
Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Մոսկվայում խաղաղ ակցիան շարունակվում է
Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում
Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ
11:30
Պակիստանյան ավիաուղիների օդաչուն պատմել է Փենջաբի երկնակամարում նկատած ՉԹՕ-ի մասին
11:20
Կիևը դիմել է Ինտերպոլ՝ Ղրիմ թռչող ինքնաթիռների որոնման համար
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, ապաքինվել՝ 592-ը․ 242 նոր դեպք է հաստատվել
Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
Երբեք անորոշությունը, վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար. Գարեգին Բ
Մարտունու և Ջաբրայիլ շրջաններից հայտնաբերվել է 3 աճյուն
Փաշինյանը պայման դրեց լրագրողի առջև
Լիբանանում անկարգությունների ընթացքում տուժածների թիվը հասել է 226-ի

Սաուդյան Արաբիան արդեն երկու ամիս է՝ բոյկոտում է թուրքական ապրանքները

Ընթացքիկ տարվա նոյեմբերին Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա, որը փաստացի բոյկոտում է թուրքական ապրանքները, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կրճատվել է 52.9 տոկոսով և ընդհանուր արտահանումը նվազել է 216․5 միլիոն դոլարից հասնելով 102 միլիոն դոլարի։

Այս մասին հաղորդում է թուրքական Sözcü լրատվական կայքը։ Հոկտեմբերին, երբ սկսվեց բոյկոտը, արտահանման անկումը 11,75 տոկոս էր կազմում։ Պատկերն ավելի է վատացել Սաուդյան Արաբիայի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 1-ին թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտի գործարկման երկրորդ ամսվա ընթացքում: Ըստ Թուրքիայի արտահանողների ժողովի (TİM)  տվյալների՝ նախորդ ամսվա համեմատ՝ նոյեմբերին արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա նվազել է 48,6 տոկոսով:

2020-ի հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի Սաուդյան Արաբիա արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 18,6 տոկոսով ՝ կազմելով 2 միլիարդ 333 միլիոն դոլար:

Սաուդցիների բոյկոտից առավելապես տուժած ոլորտը հագուստի արդյունաբերությունն է: Այս ոլորտի արտահանումը նոյեմբերին 20,1 միլիոն դոլարից նվազել է 5,7 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 71.6 տոկոս անկմամբ: Տեքստիլի և հումքի արդյունաբերության արտահանումը նույնպես այս ժամանակահատվածում նվազել է 5,3 մլն դոլարից մինչև 3,4 մլն դոլար՝ 36 տոկոս անկմամբ:

Սաուդյան Արաբիայի բոյկոտը ազդել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա․ չոր մրգերի և ապրանքների արտահանումը 93․9 տոկոս անկմամբ 2 միլիոն դոլարից հասել է 122․000 դոլարի, հացահատիկների, ընդեղենի և յուղի սերմերի արտահանումը 86․2 տոկոս անկմամբ 20 միլիոն դոլարից հասել է 2․8 միլիոն դոլարի, թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը 99․6 տոկոս անկմամբ 7․2 միլիոնից հասել է 27․000 դոլարի։

Սաուդյան Արաբիայի դաշնակից և ակտիվորեն թուրքական ապրանքների բոյկոտին մասնակից Արաբական Միացյալ Էմիրություններում թուրքական ապրանքների արտահանումը նվազել է 29.5% -ով ` 255.4 մլն դոլարից հասնելով 180.1 մլն դոլարի: Սաուդյան Արաբիայի մեկ այլ դաշնակից Բահրեյնում թուրքական ապրանքների արտահանումը կրճատվել է 53 տոկոսով՝ 26 միլիոն դոլարից հասնելով 12,2 միլիոն դոլարի: Արտահանումը դեպի Օման կրճատվել է 45․7 տոկոսով՝ 75․6 միլիոնից 41 միլիոն դոլար, իսկ դեպի Կատար, Պարսից ծոցի միակ երկիրը, որի հետ Անկարան սերտ հարաբերություններ ունի, արտահանումը նույնպես կրճատվել է 20,9 տոկոսով ՝ 114,3 միլիոն դոլարից հասնելով 90,4 միլիոն դոլարի:

Պարսից ծոցի երկրներից միայն Քուվեյթում է արտահանումը աճել 21․7 տոկոսով՝ 48 միլիոնից հասնելով 58․4 միլիոն դոլարի։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում