Thursday, 28 01 2021
Thursday, 28 01 2021
11:30
Պակիստանյան ավիաուղիների օդաչուն պատմել է Փենջաբի երկնակամարում նկատած ՉԹՕ-ի մասին
11:20
Կիևը դիմել է Ինտերպոլ՝ Ղրիմ թռչող ինքնաթիռների որոնման համար
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, ապաքինվել՝ 592-ը․ 242 նոր դեպք է հաստատվել
Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
Երբեք անորոշությունը, վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար. Գարեգին Բ
Մարտունու և Ջաբրայիլ շրջաններից հայտնաբերվել է 3 աճյուն
Փաշինյանը պայման դրեց լրագրողի առջև
Լիբանանում անկարգությունների ընթացքում տուժածների թիվը հասել է 226-ի
Վեհափառ Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության համար
10:40
ԱՀԿ-ն հրապարակել է աշխարհում կորոնավիրուսից մահացության վերաբերյալ թարմացված տվյալներ
Քաղաքական հարցերի չեմ պատասխանում․ Նավասարդ Կճոյան
Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր»
Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել ՀՀ նախագահի անունից
Ոչ թե մահացել, այլ անմահացել. հերոսի 7-ամյա դուստրը փորձում է գտնել «ինչո՞ւ»-ի պատասխանը
Բանակն ընկճվելու իրավունք չունի. Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ
Սա աննախադեպ հայտարարություն պետք է համարել Իրանի արտաքին գործերի նախարարի կողմից
Լիահույս եմ, որ դեռևս առջևում են Հայոց բանակի հաղթական երթի նոր ժամանակները․ Գնել Սանոսյան
Սահմանների բացման լուրը ոգևորել է հազարավոր հայաստանցիների. «Փաստ»
Ռուսական «փափուկ ուժի» նոր գործիքակազմ՝ Հայաստանում. «Փաստ»
«Գոլդեն փելիս»-ը կարող է վաճառվել. հետաքրքրվող կա. «Ժողովուրդ»
Դիահերձման նոր կարգ. Ինչ է առաջարկվում. «Ժամանակ»
Դատական իշխանությունը պետք է անկախ լինի նաև առանձին խմբերից. ընդդեմ վարչապետի որոշումը դատարանների անկախության ապացույց չէ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Ինչու է Ռուսաստանի դեսպանն ակտիվացել. Նրա հանդիպումներն իրականում տողատակ ունեն. «Ժողովուրդ»
Թբիլիսիում հայկական բեռնատարների վրա կատարված հարձակման իրական նպատակը. Ովքեր են կանգնած դրա հետևում. «Ժամանակ»
Եթե Վազգեն Մանուկյանի ասածն իրականություն դառնա, Հայաստանը կմտնի քաղաքացիական պատերազմի մեջ
Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթևան մնացածների խնդիրնե՞րը… «Ժողովուրդ»
Դեռևս վաղ է. Գուրգեն Արսենյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. «Ժամանակ»
«Իմ քայլում» խուճապ է. Հակոբ Սիմիդյանը՝ խմբակցության ղեկավա՞ր. «Ժողովուրդ»

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 1-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուի և նրա ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի միջև վեճ է ծագել։ Երկու նախարարները տարաձայնություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովի և C-400-ների հարցում։ Այս մասին հայտնում է Euronews լրատվական կայքի թուրքական բաժինը։

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիան իր թեզերում «մենակ է մնացել» և նրան ոչ ոք չի աջակցել։

Պոմպեոն, որը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում վերջին անգամ էր մասնակցում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, Թուրքիային մեղադրել է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ լարվածությունը մեծացնելու և Ռուսաստանից  С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մեջ։  Պոմպեոն ասել է, որ այդ քայլով Թուրքիան պարզապես նվեր է մատուցել Ռուսաստանին։

Չավուշօղլուն իր հերթին Պոմպեոյին մեղադրել է Եվրոպական երկներին զանգահարելով Թուրքիայի դեմ տրամադրելու, տարածաշրջանային հակամարտության մեջ Հունաստանի կողմը բռնելու, ինչպես նաև ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Անկարային միտումնավոր չվաճառելու մեջ։ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին Լեռնային Ղարաբաղում:

Ըստ ամերիկյան աղբյուրների, որոշ նախարարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, սատարում էին Պոմպեոյին:  Ըստ Politico-ի, հանդիպման վերջում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան, կարծես, մեկուսացված է եղել դաշինքի մյուս 30 անդամներից։ Որոշ դիվանագետներ, ովքեր զրուցել են Politico-ի հետ, պնդում են, թե Պոմպեոն իր վերջին հանդիպումն օգտագործել է «բաժանումներ ստեղծելու համար, որոնք նոր վարչակազմին բարդ իրավիճակի մեջ կդնեն»:

ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման երկրորդ օրը կշարունակվի այսօր՝ դեկտեմբերի 2-ին:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում