Tuesday, 23 04 2024
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար

Մեր տնտեսությունը կարծես մեկուսի է գործում․ ինչ է կատարվում Հայաստանի ֆինանսական շուկայում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը, միայն դրամային ավանդի դեպքում այդ սահմանաչափը կկազմի 16 մլն դրամ՝ նախկին 10 միլիոնի փոխարեն, իսկ արտարժութային ավանդի դեպքում՝ 7 մլն դրամ՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

– Ընդհանրապես, երաշխավորված ավանդների սահմանաչափի բարձրացումը վստահություն առաջացնելու նպատակ է հետապնդում ավանդատուների տեսանկյունից, որպեսզի նրանք իրենց խնայած գումարները ավանդների տեսքով պահեն: Իսկ ավանդների առկայությունը հնարավորություններ է ստեղծում դրանք վերածել ներդրումների, որը տնտեսության համար շատ կարևոր է: Արդեն մի քանի տարի է, որ օտարերկրյա ներդրումները նվազման միտում են դրսևորում, գուցե համաշխարհային միտումներ են դրանք, և այս պարագայում ներքին ռեսուրսների ներգրավումը, մոբիլիզացիան շատ կարևոր է տվյալ երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից:

Առավել ևս շատ մեծ ազդեցություն ունեցավ ներդրումների հետագա հոսքերի վրա համավարակը: Տեղի ունեցավ հետևյալը. գլոբալ ավանդական առաքման շղթաները խաթարվեցին, և հիմա գնում է նոր շղթաների ձևավորման գործընթաց: Ես չգիտեմ, թե Հայաստանը որքանով հնարավորություն ունի այդ գործընթացներում ներգրավելու, որովհետև ինչ-որ բան պետք է առաջարկես համաշխարհային շուկային, որպեսզի կարողանաս մտնել այդ շղթաների մեջ, օրինակ, առաջարկես ինչ-որ էլեկտրոնիկա: Հայաստանը այս պայմաններում կարո՞ղ է մտնել այդ շղթաների մեջ, իհարկե, ոչ, որովհետև Հայաստանի տնտեսությունը հիմա մրցունակ չէ: Հիմա մենք պետք է գնանք դեպի ինովացիոն տնտեսություն, իսկ դրա համար ունենք միայն մեկ աղբյուր՝ համախառն ներքին խնայողությունների կուտակումների մեծացումն է, որը տանում է ֆիզիկական կապիտալի մեծացման և այլ հնարավորություններ է ստեղծում տնտեսության համար: Հիմա ճիշտ ժամանակին, գուցե մի քիչ ուշացած, այդ շեմի բարձրացումը ենթադրում է, որ մարդկանց, կազմակերպությունների վստահության մակարդակը պետք է բարձրանա, որպեսզի նրանք իրենց ազատ միջոցները ավանդների տեսքով տեղաբաշխեն բանկերում՝ համոզված լինելով, որ դրանց վտանգ չի սպառնում, ինչպես դա եղավ Խորհրդային ժամանակների ավանդների հետ:

– Հատկապես հետպատերազմյա այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ֆինանսական շուկայում ինչպիսի իրավիճակ է: Վարչապետը տարբեր գործարարների հետ է հանդիպում: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են առարկայական քայլեր արվում տնտեսությունն ուշքի բերելու համար:

– Ֆինանսական շուկայի առումով Կենտրոնական բանկն իր գործառույթները պատշաճորեն իրականացնում է: Որոշ զսպող մեխանիզմներ կան, մասնավորապես, փոխարժեքի հետ կապված, որոնք ԿԲ-ն փորձում է կիրառել: Նույնիսկ դրամի արժեզրկումը ինչ-որ որոշակի տիրույթում այդքան էլ վնասակար չէ, որովհետև դրամի արժեզրկումն, ի վերջո, հանգեցնելու է արտահանման աճի: Բայց մյուս կողմից արդեն ներմուծումն է դառնում ոչ այնքան հեշտ, որովհետև այն տանելու է գնաճի: Բնականաբար, գնաճը սոցիալական հետևանքներ է բերելու, և կառավարության խնդիրն է, որ գնաճի բացասական ազդեցությունները որոշակիորեն մեղմի: Բայց տնտեսվարող սուբյեկտների համար գնաճը նաև դրական, խթանող ազդեցություն ունի տնտեսական ակտիվության բարձրացման տեսանկյունից: Կարծեմ 1,4 տոկոս գնաճի մասին է խոսքը, ըստ ԿԲ հրապարակած ցուցանիշի: 1,4 տոկոսը սարսափելի ցածր մակարդակ է գնաճի համար: Մենք հիմա տեսնում ենք, որ թանկացել է մսամթերքը, սննդամթերքի տարբեր տեսակներ, բենզինը, և այդ ֆոնին 1,4 տոկոսը գուցե ուշացած գնահատում է կամ դեռևս այս գործընթացները չեն ներառվել գնաճում, բայց ամեն դեպքում 4-5 տոկոս գնաճը այն օպտիմալ մակարդակն է, որը նաև կարող է նպաստել տնտեսական ակտիվությանը:

Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ԿԲ-ն մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1,25 տոկոսով: Սա ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նպատակ է հետապնդում, որ շուկայում ավելի էժան փողեր լինեն: Այս իմաստով, իհարկե, ճգնաժամային ժամանակաշրջաններում, օրինակ՝ 2008-2009-ին 3-3,5 տոկոս էր իջել: Ես հիմա կարծում եմ, որ այն կարելի է ընդհուպ իջեցնել մինչև զրոյի, կամ լինի 1-2 տոկոս առավելագույնը: Որովհետև այս պարագայում, եթե նույնիսկ էժան փողեր էլ լինեն, հազիվ թե ֆինանսական ռեսուրսների նկատմամբ պահանջարկն այդքան մեծանա: Այնպես որ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարևոր է, այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար է տնտեսական ակտիվության բարձրացման տեսանկյունից: Հայաստանի տնտեսության կառուցվածքը ինովացիոն չէ և դինամիկ չի զարգանում, այն չի կարողանում փոփոխություններին արագորեն արձագանքել, ճկունություն դրսևորել, չի կարողանում հարմարվել այն գլոբալ փոփոխություններին, որ անընդհատ տեղի են ունենում: Կարծես մեկուսի է գործում մեր երկրի տնտեսությունը:

Դոլարի նման կտրուկ արժևորումն իր մեջ ի՞նչ ռիսկեր է պարունակում:

– Այստեղ ես խնդիր չեմ տեսնում: Նույնիսկ ասեմ, որ դոլարի փոխարժեքը 300-400-ի մակարդակում պահելն արհեստական էր ժամանակին: Հետո մենք պետք է նկատի ունենանք, որ, ցավոք, մեծ գումարներ են կազմում տրանսֆերտները, որոնք արտարժույթի ձևով են գալիս: Ըստ էության, բնակչության այդ հատվածը օգտված է դուրս գալիս, երբ որ դրամն արժեզրկվում է: Մարդը կարողանում է ավելի շատ գնումներ կատարել շուկայում նույն քանակի դոլարով, իսկ գնաճը կարող է որոշակի կրճատել այդ ակնկալվող օգուտները: Սա մի բան է, բայց, քանի որ հիմնական զանգվածը դրամով է աշխատավարձ ստանում, բնականաբար, գնաճի պայմաններում իրենք որոշակի խնդիրներ են ունենալու, և սոցիալական որոշակի լարվածություն է առաջանալու: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ԿԲ-ն կկարողանա գնաճը պահպանել կառավարելիության շրջանակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում