Օրվա իշխանությունները, նրանց վարած քաղաքականությունը, մեր հայրենակիցներին սևերի և սպիտակների բաժանելը, մեր դպրոցները և ընտանիքը թիրախավորելը բերելու էր այս օրվան, որ մենք չկարողանանք հաղթել այս պատերազմը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բոլորս այս երկու տարվա ընթացքում տեսել ենք, թե ինչի է ունակ այս իշխանությունը, տեսել ենք, որ բազմաթիվ անգամ ծաղրել են ազգայինը, ցանկացած փոքր գերատեսչություն չէին կարողանում ղեկավարել, ուր մնաց պատերազմ ղեկավարել, ուր մնաց թշնամուն կարողանային հաղթել։