Tuesday, 26 01 2021
Tuesday, 26 01 2021
01:00
Բայդենը կարող է չեղարկել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը
00:45
Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ զինված ուժերում
00:30
Moderna-ն հայտնել է, որ իր պատվաստանյութն արդյունավետ կլինի Covid-ի նոր տեսակների դեմ
00:20
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն որոշել է հրաժարական տալ
Մանկատան նախկին շրջանավարտի բնակարանի հարցը լուծվել է
Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
iPhone 12-ը կարող է առաջացնել բժշկական սարքավորումների խափանումներ
Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը ԵԽ-ի որդեգրած սկզբունքներին և նպատակներին
Գերիների փոխանակման առաջին փուլից հետո Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ավարտել գործընթացը. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում
Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար
Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել
23:15
Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Հունաստանը Ֆրանսիայի հետ կնքել է կործանիչների ձեռք բերման գործարք
23:10
Իշխանության մոտ չկա գիտակցում, որ իրավիճակը կրիտիկական է
23:00
ԱՄՆ Ֆինանսների նախարարի թեկնածուն կին է. նախատեսվում է Սենատի քվեարկությունը
22:45
Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում
Ստամբուլում զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. ԱՀ նախագահը՝ Կարեն Ջալավյանին
Այսօր հայկական դիվանագիտությունն անթույլատրելի պարտություն է կրել
22:10
Մեծ Բրիտանիան դիտարկում է լոքդաունի միջոցառումների մեղմացման հնարավորությունը
Աշխատավարձի բարձրացումը դատավորներին գայթակղությունից զերծ պահելու համար բավարար չէ
21:54
Մադրիդում խստացրել են պարետային ժամը և արգելել` հյուր գնալը
Խոշոր խաղացողները օբյեկտիվորեն կարող են ազդել շուկայի թանկացման վրա․ ՏՄՊՊՀ նախագահ
21:39
Եվրոպայի կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխման կենտրոն
Կոռուպցիոն սխեման այս դեպքում էլ է աշխատելու․ նոր պրոթեզները խնդիրներ են առաջացնելու
21:20
Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը
21:10
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին
Տղա ջան, եթե ի վիճակի չէիր նախարար աշխատել, հրաժարական տայիր․ ազատամարտիկները՝ Դավիթ Տոնոյանին
ԱԺ-ն խորհրդարանական լսումներ կանցկացնի գիտության թեմայով
Այն, ինչ ցուցադրվում է ֆիլմում, ինձ չի պատկանում. Պուտինը «Պուտինի պալատի» մասին
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայ գերիների վերադարձի հարցում աջակցելու վերաբերյալ արվեստագետների նամակին

Հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով արվեստագետների՝ ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ ուղղված նամակներին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ նշելով, որ հարցը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»—ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով ակտիվ մասնակցում է նամակների միջոցով հարցի բարձրաձայնմանն ուղղված նախաձեռնություններին, ասաց, որ մյուս դեսպանատներից դեռ արձագանք չկա:

Արվեստագետները դիմել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ և հանդիպել են գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին հավաստիացրել է, որ մինչ արվեստագետների դիմելն էլ իրենք զբաղվել են այդ խնդրով:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ամատունին տեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում: «Հոկտեմբերից մեր կազմակերպությունն այցելում է քաղաքացիական անձանց և զինվորականների: Կան մարդիկ, որոնք անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ. մենք նրանց աջակցում ենք այդ հարցում, հետևում ենք նրանց առողջական վիճակին, սակայն նրանց վերադարձման որոշումները կայացնում են հակամարտության կողմերը»,-նշել էր Ամատունին:

Հայ ռազմագերիների խնդրով արվեստագետները նոյեմբերի 29-ին նամակ էին հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատուն: Թոխատյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ երբ լինեն պատասխաններ ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներից, ինչպես նաև այն միջազգային կազմակերպություններից, որոնց նամակներ են ուղարկել, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակների հետ համագործակցելով կփորձեն օգտակար լինել այս գործընթացին:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում