Մենք ասել ենք, որ եթե դատաքննության արդյունքում կհաստատվի, որ կա հանցագործություն և կա պատճառված վնաս, ապա այդ վնասը կվերականգնվի, բայց գտնում ենք, որ չկա հանցագործություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կլինի, որ մեղավորություն կա և վնաս է պատճառվել, այդ վնասը կվերականգնվի»,-ասաց Երեմ Սարգսյանը։