Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆանտաստիկ Է համարել այն նորությունը, որ Բրիտանիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին:
«Այն, որ MHRA-ն (Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքների հսկողության գործակալություն) հավանություն Է տվել COVID-19-ի դեմ Pfizer-ի եւ BioNTech Group-ի պատվաստանյութին, դա ֆանտաստիկ (նորություն) Է: Հենց պաշտպանությունը, որը մեզ տալու Է պատվաստանյութը, թույլ կտա վերջին հաշվով վերադառնալ առօրյա կյանքին եւ վերստին գործարկել տնտեսությունը»,-Ջոնսոնը գրել Է Twitter-ում:
Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին հավանություն Է տրվել Մեծ Բրիտանիայում կիրառելու համար: Հաջորդ շաբաթվա սկզբից Միացյալ Թագավորությունում կսկսվի կորոնավիրուսի դեմ մարդկանց պատվաստման ծրագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: