Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ՀԱՊԿ գործընկերների աջակցությունը՝ Ղարաբաղի վերաբերյալ իր որոշումների ֆոնին: Ըստ Ռուսաստանի առաջնորդի՝ դրանք «շատ բարդ, բայց անհրաժեշտ», «ցավոտ» որոշումներ էին:
«(Կարևոր է) աջակցել այժմ վարչապետին և իր թիմին», – ասել է Պուտինը չորեքշաբթի օրը՝ ՀԱՊԿ-ի հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ հանդիպման յուրաքանչյուր մասնակից հասկանում է պատասխանատվության այն աստիճանը, որն ընկնում է պաշտոնյայի վրա նման իրավիճակներում: Խաղաղության գործընթացը շարունակելու համար Երեւանն աջակցության կարիք ունի՝ հավելել է Պուտինը: