ԿԺԴՀ ցանցահենները փորձել են ներխուժել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ պատրաստող առնվազն վեց դեղագործական ընկերությունների համակարգեր: Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների:
Նշվում է, որ այս տարվա օգոստոսից ցանցահենները փորձել են ձեռք բերել այնպիսի ընկերությունների տվյալներ, ինչպիսիք են AstraZeneca, Johnson & Johnson, Novavax Inc, ինչպես նաև Genexine Inc., Shin Poong Pharmaceutical Co և Celltrion Inc. ընկերությունները: Արդյո՞ք ցանցահեններին հաջողվել է իրականացնել իրենց ծրագրերը, հայտնի չէ:
Ըստ պարբերականի աղբյուրների, ցանցահենները թողել են «թվային հետքեր», որոնք արձանագրվել են նաև «ԱՄՆ պետքարտուղարության և Հարավային Կորեայի միավորման նախարարության դեմ ԿԺԴՀ արշավների ժամանակ, մասնավորապես, նույն IP հասցեները»: