Ղազախստանում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության գործարան կկառուցվի, հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համավարակը հաղթահարելու գործում ցուցաբերած աջակցության համար:
«Մեր համաձայնության արդյունքում Ղազախստանում մոտ ժամանակներս կկառուցվի ռուսական պատվաստանյութի արտադրության գործարան»,- ասել է Տոկաևը: