Վրաստանի վարչապետին կից COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է սկսել քաղաքացիների լայնամասշտաբ թեստավորում՝ վարակվածներին արագ հայտնաբերելու և նրանց ինքնամեկուսացման կամ կլինիկաներ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ զանգվածային պատվաստումները կիրականացվեն մինչև փետրվարի 1-ը: Օրական կիրականացվի վարակի հայտնաբերման շուրջ 20 հազար պետական թեստ: Մասնակցելու են նաև մասնավոր կլինիկաները և լաբորատորիաները:
Ըստ Սիչինավայի, բացի PCR թեստերից, կառավարությունը կավելացնի նաև անտիգենի վրա հիմնված արագ թեստերի քանակը, որոնց պատասխանը պատրաստ է լինում 20 րոպեում: Այսօր հանրապետությունում ամեն օր իրականացվում է միջինը 10 հազար թեստ: