«Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող այն բոլոր խնդիրներով, որոնք ունենում են մեր գործարարները»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, որ ցանկության դեպքում ընդդիմադիր գործընկերները նույնպես կներգրավվեն այդ գործընթացում:
Բաբկեն Թունյանը նաև կոչ արեց պետական մարմինների բոլոր աշխատակիցներին հնարավորինս օպերատիվ լինել և որևէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար:
Մանրամասն՝ տեսանյութում: