Ամբողջ աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության ժամանակակից ձևերի է ենթարկվում, ընդ որում, նրանց 71% -ը կանայք են: Ստրկության վերացման միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ նշվում է, որ ստրկության մեջ գտնվողների 71% -ը կանայք են:
«Աղքատ և մարգինալացված խմբերը, մասնավորապես՝ ռասայական և էթնիկ փոքրամասնությունները, բնիկ ժողովուրդները և միգրանտները, անհամաչափորեն են տուժում ստրկության ժամանակակից ձևերից», – ասվում է հաղորդագրության մեջ: