Ամերիկյան նավթ տեղափոխող շուրջ 20 լցանավերից բաղկացած արմադան շարժվում է դեպի Ասիայի երկրներ, այդ թվում՝ Չինաստան, Հարավային Կորեա և Սինգապուր, հաղորդում է Bloomberg- ը:
Արմադան հիմնականում բաղկացած է գերտանկերներից, որոնք կարող են տեղափոխել մինչև 2 միլիոն բարել նավթ: Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մատակարարումների ընդհանուր ծավալը գերազանցում է 26 միլիոն բարելը:
Ինչպես բացատրում է գործակալությունը, ասիական երկրների շրջանում հումքի պահանջարկը պայմանավորված է կորոնավիրուսի ճգնաժամից հետո այս տարածաշրջանի տնտեսության ավելի արագ վերականգնմամբ: