Երեկ Նոր Զելանդիայում հանքափորի երկրորդ պայթյունը իսպառ մարեց հանքում մնացած 29 հանքափորներին փրկելու հույսը: Թեպետ առաջին պայթյունից 5 օր էր անցել ու ոչ մի լուր չկար նրանց մասին, հանքափորների հարազատները հուսալքված չէին, քանի որ նորզելանդական հանքարդյունաբերության ապահովությունը բարձր մակարդակի վրա էր (181 մահ 123 տարվա ընթացքում) և օրեր առաջ հաջողվել էր 69 օր գետնի տակ մնալուց հետո փրկել 33 հանքափորներին: Այժմ զոհվածների ընտանիքները մեղադրում են փրկարարներին դանդաղ գործելու համար և պահանջում գտնել զոհվածների դիերը: Հանքափորական ընկերությունը շարունակում է որոնողական աշխատանքները ավելի քան 1 մղոն լեռան մեջ փորված թունելներում: Թունավոր գազով լի գլխավոր թունել իջեցված ռոբոտը գտել է առաջին պայթյունից փրկված հանքափորի սաղավարտը, սակայն զոհերի դիերը գտնել դեռ չի հաջողվել: Աժմ, երբ բոլոր հանքափորները զոհվել են, անհնար է պարզել պայթյունի պատճառը: Այսօր Նոր Զելանդիայում սգո օր է հայտարարված: