Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Տեղի ունեցածը խաղաղ կարգավորման հետ կապ չունի. ժամանակն է հրապարակել՝ ինչ է բանակցել Հայաստանը 1994 թվականից ի վեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, քանի որ ներկա և նախկին իշխանությունների շուրջ արցախյան հարցի շուրջ բանավեճ է սկսվել, թե որ թվականներին ինչ փաստաթղթի շուրջ է Հայաստանը բանակցել և ինչ կարող էր ստորագրել նախկինում, հարց է առաջանում՝ արդյոք ժամանակը չէ՞ հրապարակելու 1994 թվականից ի վեր առկա փաստաթղթերը, որ հանրությունն էլ լիարժեք պատկերացում ունենա։

Բանակցային  գործընթացին վերաբերող փաստաթղթերի զգալի մասը վաղուց հրապարակված է։ 1997 թվականի առաջարկները, որոնք արել էին Մինսկի խմբի համանախագահները, նաև 1998 թվականի, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքների սկզբնական տարբերակը հրապարակվել են։ Ըստ իս՝ որքան այդ պրոցեսը բաց լինի հանրության համար, այդքան ավելի ճիշտ։ Այդ պրոցեսն անցնում էր գաղտնիության պայմաններում, և այդ գաղտնիությունը իրականում բացասական դերակատարում ունեցավ և այսօրվա իրավիճակի պատճառներից  մեկն է։ Եթե Մինսկի խմբի համանախագահները որոշում կայացնեն բացել  այդ տարիների ընթացքում իրենց քննարկած բոլոր առաջարկները, որոնց զգալի մասը բացահայտ է, դրական կլինի։ Մարդիկ իրազեկված կլինեն, կիմանան ճշմարտությունը և հնարավոր չի լինի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և թե՛ Ռուսաստանում մանիպուլյացիաներ իրականացնել հանրային կարծիքի հետ։ Անորոշությունը, չտեղեկացված լինելն է գլխավոր պատճառը, թե ինչի է հնարավոր լինում մարդկանց ապակողմնորոշել ինֆորմացիայի մանիպուլյացիայի միջոցով։

– Հիմա նախկին իշխանությունները, երկրորդ նախագահի գրասենյակը, նախկին ԱԳ նախարար Նալբանդյանը փորձում են ցույց տալ, թե իրենք ավելի քիչ բան էին պատրաստվում հանձնել, քան այս իշխանությունները։

– Այն, ինչ տեղի է ունեցել հիմա, խաղաղ կարգավորման հետ որևէ առնչություն չունի։ Այդ տարբերակը, ոը իրականացրին ուժով՝ Ռուսաստանի հովանու ներքո Ադրբեջանն ու Թուրքիան, խաղաղ կարգավորման հետ առնչություն չունեցող երևույթ է։ Ասել, որ դա Մինսկի խմբի հետ որևէ կապ ունի՝ մեծագույն սխալ է։ Դրանք տարբեր հարթություններում գտնվող երևույթներ են։ Դա հակասում է Մինսկի խմբի խաղաղ կարգավորմանը, որովհետև Մինսկի խմբի սկզբունքներն էին՝ ուժի չգործադրում, ինքնորոշման իրավունքի հարգում, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք։ Մենք  հիմա ստացանք ուժային լուծում, այսինքն՝ Արցախի հարցը լուծվեց ուժով, խաղաղ բանակցությունների սկզբունքը ոտնահարվեց, և նոր  մանիպուլյացիաների միջոցով թելադրվեցին նոր սահմաններ, որոնք անտեսում են  նաև սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։ Մինսկի խումբն ու ԵԱՀԿ սկզբունքները հիմնված են սահմանների նկատմամբ հարգանքի  գործոնով։ Այսինքն՝ համեմատել նրան, ինչ եղավ  Մինսկի պրոցեսի հետ՝ անհնար է։ Դրանք համեմատության մեջ չգտնվող երևույթներ են։ Ռուսական քարոզչությունը միգուցե փորձում է  ներկայացնել, որ այս ուժային լուծումը, որը տեղի ունեցավ արցախյան հարցի շուրջ, շատ չի տարբերվում  նրանից, թե ինչ էին ներկայացնում Մինսկի խմբի պահանջները, բայց դա մանիպուլյացիա է։ Եթե հրապարակվի այս տարվա հոկտեմբերի 27-ի  Ժնևյան բանակցությունների առարկան, դա արդեն էական լույս կսփռի իրադարձությունների վրա, և մարդկանց համար պարզ կլինի, թե ինչ է  կատարվել հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը։ Պարզ կլինի, թե ինչու էին ռազմաճակատում այդպիսի անհասկանալի իրադրություններ տեղի ունենում՝ Շուշիի ու Հադրութի ուղղություններով։

– Այժմ հնարավոր կլինի՞ վերականգնել Մինսկի խմբի ֆորմատը։

– Ես վստահ եմ, որ Մինսկի խումբը՝ ի դեմս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, եղել է ու շարունակում է մնալ իր նույն դիրքորոշումների վրա։ Այսօր կա հակադրություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի  միջև։ Նորից եմ կրկնում՝ այն, ինչ փորձում են հարկադրաբար առաջադրել հայկական կողմերին, դա Մինսկի խմբի  հետ կապ չունեցող երևույթ է։ Դա խաղաղ կարգավորման կամ, ավելի շուտ, կոնֆլիկտների կարգավորման տրամաբանությունն է ըստ Ռուսաստանի ու Թուրքիայի։ Ինչպես էին իրենք 1920 թվականին իրար հետ լուծել Հայաստանի առաջին հանրապետության հարցը, ոչնչացրել այդ հանրապետությունն ու հարկադրաբար պարտադրեցին պայմանագիր ստորագրել սահմանների վերաբերյալ։ Այնպես էլ հիմա ուժով լուծվում են այդպիսի խնդիրներ։ Դա միջազգային իրավունքի, ԵԱՀԿ սկզբունքների հետ որևէ աղերս  չունեցող երևույթ է։ Դա բանդիտական, գանգստերական,  մաֆիոզ վարքագիծ է, որը  Թուրքիան ու Ռուսաստանը միջազգային հարաբերություններում   դրսևորում են տարբեր տեղերում։ Օրինակ՝ Դոնբասում, Իդլիբում, Լիբիայում։ Այդ ամենի համար Թուրքիան ենթարկվելուէ  պատժամիջոցների Եվրամիության կողմից՝ Միջերկրական ծովում, Սիրիայում, Ղարաբաղում ագրեսիայի համար, երկրի ներսում զանգվածային ռեպրեսիաների համար։ Ռուսաստանը սանկցիաների տակ է  շատ վաղուց։ Այսինքն՝ մենք գործ ունենք այնպիսի պետությունների հետ, որոնք թքած ունեն միջազգային հարաբերությունների վրա, դրա համար  պատժամիջոցների տակ են կամ էլ հայտնվելու են պատժամիջոցների տակ։ Անլուրջ է մտածել, թե այդ պետությունները միջազգային իրավունքի հետ որևէ առնչություն ունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում