Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ․ Մանե Թանդիլյան

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայ ժողովուրդ, Մեր երկիրն այսօր ապրում է մեր պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ Մեր ցավը խորն է ու ծանր, աներևակայելի՝ հերոս զինվորների ծնողների, հարազատների վիշտը․․․ Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել Արցախի համար, ուրեմն՝ Արցախը պետք է ապրի, նաև մեր պարտքն է՝ ապրեցնել Արցախը։

Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք․․․

պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Այլապես, ի՛նչ իմաստ ունի մեր գոյությունը այսքանից հետո։

Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը սակայն դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես նախկինում հայտնել եմ, ունեմ առողջական խնդիրներ, որի բուժման նպատակով հոկտեմբերին պետք է մեկնեի արտերկիր, սակայն պատերազմը շատերիս փոխարեն որոշումներ կայացրեց։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․ Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն։ Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․ Խորին հարգանքով՝ Մանե Թանդիլյան Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, այս էջը ակտիվացրել եմ, որպեսզի հնարավորություն ունենաք ձեզ հետաքրքրող որևէ լուր, տեղեկություն կամ մտադրություն ճշտել բացառապես այստեղից։ Շնորհակալ եմ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում