Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

98 թվականից դիվանագիտական և պաշտպանական ճակատում պորտաբուծությամբ ոռոգել ենք այս պարտությունը

Օրվա հրատապ խնդիրը գերիների հարցն է: Ո՞ր օղակն ինչ աշխատանքներ է իրականացնում այս խնդրի լուծման ուղղությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, Ազգային ժողովի պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը նշեց, որ Կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները շատ հետևողական աշխատանքներ են տանում այս խնդրով զբաղվող միջազգային կառույցների, ԿԽՄԿ-ի, նաև ռուս խաղաղապահների հետ:

«Անձամբ ես ծնողների տարբեր խմբերի հետ սերտորեն կապի մեջ եմ, այդ թվում նաև այսօր այցելել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհափառին ես և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկ ենք ներկայացրել, և հույս ունենք, որ այդ ուղղությամբ կկարողանանք որոշակի հաջողության հասնել: Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստակամ են ցանկացած միջոց գործադրել: Վեհափառն արդեն լավ մեկնարկ է տվել այդ առաջարկին»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինչ-որ բան կա, որին հանրությունը չի տիրապետում, պատգամավորը նշեց, որ իհարկե կա: «Սրանք գործընթացներ են, որոնք վերաբերում են ոչ միայն գերիներին, այլ նաև Ադրբեջանի ցանկությանը՝ գերիների խնդրով լուծելու նաև Հայաստանի մի շարք ներքաղաքական հարցեր: Տեսնում ենք, որ երկիրը ներսից բզկտելու գործընթացը ձեռնտու է Հայաստանում մի շարք շրջանակների: Եվ Ադրբեջանը օգտվում է այդ իրավիճակից: Այդ տրամադրությունները ոռոգվում են դրսից»,- ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորը նշեց նաև, որ կասկած չունի՝ Ռուսաստանն ակնդետ հետևում է այս խնդրին. «Ամենաբարձր մակարդակով շփումներ կան, ՀՀ նախագահը նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է դիմել Պուտինին, վարչապետն է ամենօրյա կապի մեջ նրա հետ, բայց սա բացարձակապես Ռուսաստանից կախված չէ: Սա բազմաթիվ թելեր ունեցող խնդիր է, որոնց կարևորությունն այս պահին չեմ կարող բացահայտել և նկարագրել, բայց դրանք պայամանավորելու են մեր երկրի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանության շատ կարևոր տարրեր: Հույս ունեմ, որ պատասխանատուները՝ Կառավարությունը, ՊՆ և ԱԳՆ-ն կկարողանան հաղթահարել այս ճգնաժամը ճիշտ մենեջմենթի շնորհիվ»:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով մեկնարկ տալ գործընթացին: «Ես դեռևս չգիտեմ, ինչ է պատասխանել հայկական կողմը, այստեղ ևս դժվարություններ կան, որովհետև մեր կողմից ֆիքսված թիվը այլ է, այլ աղբյուրներից ստացած տվյալները բոլորովին այլ են, և դժվար է հասկանալ, թե ինչ թվով գերիների հետ գործ ունենք: Եվ կարևոր է, թե ինչ ենք հասկանում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գործընթացի իրականացում ասելով»,- նշեց Բաբաջանյանը:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, պատգամավորն ընդգծեց, որ վերջին զարգացումները տանում են արտահերթ ընտրությունների: «Բայց այս պայմաններում գնալ արտահերթ ընտրությունների, նշանակում է հրաժարվել ժողովրդավարությունից, իսկ ժողովրդավարությունը շարունակում է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչ լինել: Մինչև արտահերթ ընտրությունները արագորեն պետք է դատական իշխանության և Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ իրականացնել»,- նշեց Բաբաջանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ է կատարվում Մինսկի խմբում, պատգամավորը նշեց, որ վարչապետի հետ թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանդիպման ժամանակ նա նկարագրել է իրավիճակներ, որոնց ընթացքում վարչապետը կիսվել է միայն ՌԴ նախագահի հետ: «Մինսկի խմբի կազմաքանդման գործընթացը սկսվել է այն պահից, երբ մենք՝ ինքներս, հրաժարվել ենք գործընթացներին Մինսկի խմբի ամբողջական մասնակցությունից և դերակատարությունից և կրակի դադարեցման գործում բացառապես ապավինել ենք Ռուսաստանի դերակատրությանը:

Մենք ինչո՞ւ չդիմեցինք Մինսկի խմբի մյուս գործընկերներին և ինչո՞ւ տեղյակ չպահեցինք խնդրի կարգավորման այն պլանի մասին, որն ամեն օր հասունանում էր: Իսկ այսօր ակնկալում ենք, որ Մինսկի խմբի ձևաչափը կրկին կգործի: Մինսկի խմբի առանձին անդամների համար ևս անակնկալ է եղել ստորագրված փաստաթուղթը: Եվ տարօրինակ է, որ կողմերից առնվազն հայկական կողմը ՄԻնսկի խմբին անդամներին չէր իրազեկել այդ փաստաթղթի բովանդակության մասին»,- նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ 98թ. ի վեր որևէ ջանք չի գործադրվել, որպեսզի խաղաղությունը տեղ գտնի բանակցային գործընթացում և թույլ չտալ, որ պատերազմ տեղի չունենա: «Մենք հավելյալ ջանք չենք գործադրել, որ հաղթանակը մոտեցնենք մեզ, ոչ թե պարտությունը: 98 թվականից ի վեր դիվանագիտական և պաշտպանական ճակատում պորտաբուծությամբ ոռոգել ենք այս պարտությունը»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում