Աֆղանստանից զորքերի դուրսբերման քայլերը պետք Է հանգամանորեն մտածված լինեն՝ ձեռք բերվածը չվերացնելու եւ հաշտության գործընթացին վնաս չպատճառելու համար: Դեկտեմբերի 1-ին այդ մասին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտոնակիցների հետ առցանց բանակցություններից առաջը:
«Դուրսբերումը պետք Է կապված լինի կոնկրետ պայմանների հետ: Աֆղանստանը խաղաղության եւ անվտանգության կարիք ունի»,- ասել Է նա:
«Չպետք Է այնպես լինի, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման հապշտապ զորաշաժերի պատճառով տուժի հաշտության գործընթացը»,- հավելել Է Մաասը:
Նրա խոսքով՝ չի կարելի ստեղծված պայմաններում «սխալ ազդանշաններ ուղարկել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: