Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Միջպետական սահմանները GPS համակարգով չեն գծում. Սոթքի հանքավայրում լարվածություն չկա, բայց մասնակի է աշխատում

Սոթքի ոսկու հանքավայրը հայտնի միջադեպից հետո ամբողջ ծավալով չի աշխատում։ Աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ հիմնականում աշխատանքի չեն գնում, իրենց այդպես է զգուշացվել։ Իսկ ներկա պահին հանքավայրում տարբեր ձևաչափերով բանակցություններ են ընթանում։ Մենք տեղեկացանք, որ վերջնական որոշում չկա, կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Բանակցությունները հիմնականում տարվում են նաև սահմանազատման հետ կապված, մասնավորապես, թե հանքավայրի որ մասն է մնալու հակառակորդին, որ մասը՝ մեզ։

Սոթք համայնքը ներառող Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը քիչ առաջ էր վերադարձել հանքավայրի տարածքից և «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը նորմալ է, վերահսկվում է  մեր կողմից, ոչ մի լարված իրավիճակ չկա, չկա նաև առաջխաղացում հակառակորդի կողմից: «Բայց հանքն էլ մասնակի է աշխատում, մինչև հասկանանք՝ ինչ է լինելու։ Այս պահին դեռ անորոշ է տարածքների, բաժանման հետ կապված հարցը։ Երբ կոնկրետություն լինի ու պարզ լինի, թե որն է մեր տարածքը, ոչ մի խնդիր չի լինի։ Որ մասն էլ կանցնի հակառակորդին՝ դա արդեն վիճարկելի հարց է»,- ասաց Ավետյանը։

Նրա խոսքով՝ այս պահին դեռ ոչ մի հստակություն չկա, թե տոկոսային հարաբերակցությամբ որ մասն է մնում մեզ, որը՝ նրանց։ «Դրա համար լուրջ աշխատանքներ պետք է տարվեն։ Շատ բաներ կան, որ փոփոխման ենթակա են։ Հնարավոր է  չհիմնվեն հին քարտեզի վրա, բնության մեջ, տարածքում հարմարեցնեն։ Եթե այդպես լինի՝ դա մեր շահերից կբխի հիմնականում»,- ասաց համայնքապետը։

Ավետյանը նաև նշեց, որ բանակցություններին հանքի սեփականատերերը հիմնականում չեն մասնակցում, քանի որ սահմանի ճշգրտման համար կողմ չեն հանդիսանում: «Իրենք ունեն իրենց բիզնես շահերը միայն։ Իսկ սահմանի հետ կապված բոլոր բանակցությունները տանում է մեր կառավարությունը»,- ասաց Ավետյանը։
Համայնքապետի խոսքով՝ երբ ավարտվեն սահմանազատման աշխատանքները, հանքավայրի մեր հատվածը կսկսի աշխատել, բայց արդեն աշխատատեղերի կրճատումներ կլինեն։ «Բայց այս պահին ոչ մի հստակություն չկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Մինչ կողմերը սահմանազատում են իրականացնում, մասնագետներն ահազանգում են, որ միջպետական սահմանները GPS համակարգով չեն գծում։  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, բնապահպան Արթուր  Գրիգորյանի համար էլ հասկանալի չէ, թե ինչպես է հնարավոր GPS համակարգով սահման գծել։ Նրա խոսքով՝ GPS համակարգը չի կարող սահմանազատման համար հիմք հանդիսանալ: «Դա ասում են բոլոր մասնագետները։ Առհասարակ եթե նայեք հանքավայրերի տրամադրման կոորդինատները լեռնաստեղծման ակտով, կտեսնեք, որ դրանք տրված են  ARM WJS համակարգով: Սա է այն համակարգը, որի շրջանակներում իրականացվում են քարտեզագրման աշխատանքներ։ GPS-ով սահման որոշելը ո՞րն է։ Էլ չասած դեմարկացիայի ու  դելիմիտացիայի հետ կապված հարցերը, որոնք  պարտադիր են միջպետական սահմանները կարգավորելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանը նախօրեին անդրադառնալով Սոթքի հանքավայրի պատկանելությանն ու սահմանազատման աշխատանքներին՝ նկատել էր, որ երկրների միջև պաշտոնական պետական սահմանի որոշումը իրականացվում է բոլոր կողմերի միջև ձևավորված և համաձայնեցված մեխանիզմներով՝ լինի միջկառավարական հանձնաժողով, թե այլ։ Ադրբեջանը համապատասխան հանձնաժողովներ ձևավորել է, օրինակ, և՛ Վրաստանի հետ, և՛ Ռուսաստանի հետ, որոնց աշխատանքները տևում են տարիներ։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։ «Սոթքի հանքավայրի վերաբերյալ նշեմ, որ խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը և կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը»,- գրել էր փոխնախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում