Մեկ շաբաթ առաջ ենք դիրքերից իջել, գրեթե երկու ամիս այնտեղ ենք եղել, սկզբում Մատաղիսում, այնուհետև Եղնիկներում ենք եղել, մեզ դավաճանված ենք զգում, մեջքից խոցված ենք զգում, դրա համար էլ եկել ենք ու մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում: Այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդներից մեկը:
«Նիկոլ Փաշինյանի պետական դավաճան է, այն հողերում, որ ես ու ընկերներս կանգնած էինք մի քայլ հետ չենք եկել, հիմա մեզ դավաճանված ենք զգում, այդ հողերը նվեր են տվել, այն հողերը, որ մենք մեր կյանքի գնով էինք պատրաստ պահել, այդ հողերն այսօր մեկ ստորագրությամբ տրվեց թշնամուն: Դա մեզ համար անընդունելի է»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում: