«Ռեժիմը խուճապի մեջ է, այդ մարդիկ վախենում են, կառչած են իրենց աթոռներից։ Եթե իրենք հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես այսօր պաշտպանում են իրենց աթոռը, արդեն այս վիճակում չէինք լինի», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
«Մենք չենք դադարեցնում մեր ակցիաները, կա՛մ իրենք պետք է ձերբակալեն 100 հազարավորների և շինծու գործեր կարելով՝ զսպեն այս պայքարը, կա՛մ պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամեր են մնացել»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում: