Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Խուճապ չեմ տարածում, մենք դեռ պետք է շարունակենք կանգնած լինել մեր բանակի կողքին. Գորիսի քաղաքապետ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին՝ կոչ անելով շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ «Այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը, և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։ Թասիբով գորիսեցինե՛ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան»,- ասված է Առուշանյանի կոչում։

Առուշ Առուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կամավորագրումը շարունակելու վերաբերյալ կոչն իր անձնական նախաձեռնությամբ է արել, այն համաձայնեցված չէ ՊՆ-ի, կառավարության հետ։ Դրա անհրաժեշտությունն էլ պայմանավորված է ստեղծված իրավիճակով։ Առուշանյանն ասաց, որ պատերազմի առաջին օրերից դիրքերում է, մեզ հետ զրույցի պահին էլ դիրքում էր։ Ասաց, որ իր կոչը որևէ խուճապ տարածելու նպատակ չի հետապնդում։ Նրա խոսքերով՝ խուճապ բառը պետք է մեր լեքսիկոնից առհասարակ հանել։ Բայց Սյունիքի կամավորական ջոկատները սահմանները հսկում են պատերազմի առաջին օրերից, շարունակում են մինչ օրս հերթափոխով մնալ խրամատում և չեն պատրաստվում վերադառնալ, ուստի անհրաժեշտություն կա նոր կամավորների, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի շարունակել սահմանները ամուր պահել։ «Հիմա մենք սահմանում ենք, սահմանում միշտ պետք է մարդ լինի։ Մենք դեռ պետք է շարունակենք կանգնած լինել մեր բանակի կողքին։ Ես այդպես եմ հասկանում, ես այդպես եմ անում, այդպես են անում բազմաթիվ մարդիկ։ Միայն կարող եմ ասել, որ դեռ այդպես էլ պետք է շարունակենք անել։ Ով ինչ ուզում է ասել, թող ասի, բայց ոչ մի խուճապ չկա։ Խուճապը առհասարակ մոռացեք, հանեք ձեր լեքսիկոնից։ Ինչ խուճապի մասին է խոսքը»,- ասաց Առուշանյանը։

Նա ասաց, որ այն դիրքերում, որտեղ եղել են պատերազմի առաջին օրերից, դեռ այդ դիրքերում են, որևէ կրակոց, լարվածություն չկա։

Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են Սյունիքի մարզում, Գորիսի համայնքապետն ասաց, որ չգիտի, թե սահմանի ճշգրտման աշխատանքներն ուր են հասել։ «Պատերազմը որտեղ կանգնել է, մենք այդտեղ էլ կանգնած ենք մինչև հիմա։ Տեղյակ եմ, որ մեր մոտ՝ Գորիսի հատվածներում, ոնց կա, այդպես էլ մնացել է։ Պատերազմը որտեղ կանգնել է, այդտեղ կանգնած ենք։ Մնացածից տեղյակ չեմ»,- ասաց նա։

Պաշտպանության նախարարությունից ու կառավարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Ցանկանում էինք պարզել՝ կամավորագրման անհրաժեշտություն այս պահի դրությամբ առկա՞ է, թե՞ ոչ, կամ որևէ լարվածություն սահմանային այդ հատվածում կա՞, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում