Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:
Հանդիմանը ներկա էր նաև Դենիս Ջորկաեֆը, ով ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը: Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ: