Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վերհիշելով անցյալը. Խոակին Կապառոսի ստուգարքը քննությունից առաջ…

Դեռևս այս տարվա ամռանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, պատասխանելով լրագրողների հարցերին, ներկայացրել էր ուժեղ թիմ ձևավորելու իր տեսլականը։ Հստակ պատկերացում ունենալով մեր գլխավոր թիմի հնարավորությունների մասին՝ Կապառոսը խոսել էր ճանապարհային քարտեզի մասին, որը կարող է հավաքականը դուրս բերել ճահճից։ Իսպանացի մասնագետի նշանակումը մեր երկրում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել։ Շատերն այն կարծիքին էին, որ Կապառոսը չի կարող ուշքի բերել մեր հավաքականին, և որ նրա նշանակումը ճիշտ չէր։

Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականի վերջին հաջողություններից հետո հարկ ենք համարում ընդգծել, որ լուսահոգի Յան Պորտերֆիլդից հետո մեր գլխավոր թիմը այս «կալիբրի» գլխավոր մարզիչ չէր ունեցել։ Արձանագրենք նաև մի պարզ իրողություն, որը ֆուտբոլում կարելի է համարել նաև աքսիոմա։ Ազգային հավաքականը պետք է ունենա փորձառու մարզիչ, որը հասցրել է ցույց տալ արդյունք և այդ կերպ վաստակել է պետության գլխավոր ֆուտբոլային ներկայացուցչի ղեկավարի պաշտոնը ստանձնելու իրավունք։ Չնայած Ազգերի լիգայի խաղարկությունում արձանագրված հաղթանակին՝ այսօր էլ Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, լավ վիճակում չի գտնվում։ Եվ առկա իրավիճակը հետևանքն է մոտ 20 տարի հավաքականը «տակնուվրա» անելու։

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ վերհիշենք, թե պատմական ինչ ճանապարհ է անցել Հայաստանի հավաքականը, և ինչ վիճակում է իսպանացի մասնագետը, այսպես ասած, վերցրել մեր գլխավոր թիմը։ 2002 թվականին ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր երկրում չի տեսնում արժանի մասնագետ, ում կարելի է վստահել ազգային թիմը: Այդժամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեց «Փյունիկը» գլխավորող արգենտինացի Օսկար Լոպեսին: Վերջինս «Փյունիկում» վատ չէր աշխատում, և Հայաստանի չեմպիոնը Լոպեսի գլխավորությամբ համեմատաբար հաջող էր ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: Սակայն մեր հավաքականի խաղում էական փոփոխություններ չնկատվեցին: Ավելին, որոշ ժամանակ անց Լոպեսը պահանջեց բարձրացնել աշխատավարձը, ինչը բնականաբար Ռուբեն Հայրապետյանին դուր չեկավ, և արգենտինացու աշխատանքը Հայաստանի հավաքականում ավարտվեց:

Լոպեսին փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցան, որին հաջորդեցին ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսմանը, շոտլանդացի լուսահոգի Յան Պորտերֆիլդը, անգլիացի Թոմ Ջոնսը և դանիացի Յան Պոուլսենը: Նշված մասնագետներից թերևս Պորտերֆիլդն էր, որն ուներ հարուստ կենսագրություն և փորձ բարձրակարգ թիմերում աշխատելու: Մասնավորապես, Պորտերֆիլդը գլխավորել էր «Չելսիի», «Շեֆիլդի» պես թիմեր, ինչպես նաև աշխատել մի քանի ազգային հավաքականներում: Այս գործոնները բնականաբար նպաստեցին, որ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը ցուցադրի ֆանտաստիկ ֆուտբոլ: Չունենալով լուրջ կադրեր՝ Պորտերֆիլդը ստացավ որակ և արդյունք, որը դեռ շատ ենք հիշելու:

Վերը թվարկված մարզիչներից հետո Ռուբեն Հայրապետյանը կարծես փոխեց որոշումը տեղացի մասնագետների նկատմամբ և ազգային հավաքականը վստահեց Վարդան Մինասյանին: Վերջինս որպես երկրորդ մարզիչ աշխատել էր նշված օտարերկրացի գրեթե բոլոր մասնագետների հետ: Մինասյանը ցույց տվեց արդյունք, որը լավագույնն էր մեր հավաքականի պատմության մեջ: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Մինասյանը հեռացավ: Մինասյանի հեռանալուց հետո Հայրապետյանը կրկին փոխեց մոտեցումը և ազգային թիմը վստահեց շվեյցարացի Բեռնարդ Շալանդին: Կարճ ժամանակ անց էլ Հայրապետյանն աշխատանքից ազատեց Շալանդին և ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Սարգիս Հովսեփյանին: 2016 թվականի Եվրոպայի առաջնության ավարտից հետո Հովսեփյանի փոխարեն Հայրապետյանը ազգային թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանն արդեն տապալվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ չտոնելով ոչ մի հաղթանակ: 3 խաղ տապալելուց հետո Հայրապետյանը աշխատանքից ազատեց նաև Սուքիասյանին՝ գլխավոր մարզիչ նշանակելով Արթուր Պետրոսյանին: Թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը Պետրոսյանի գլխավորությամբ, կարծում ենք՝ բոլորն են հիշում: Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց նաև Պետրոսյանը:

Ի՞նչ սկզբունքով էր Հայրապետյանը ընտրում մարզիչ: Ի՞նչ էր մտածում Հայրապետյանը, երբ մեր ազգային թիմը վստահում էր, ասենք, Հենկ Վիսմանին կամ Բեռնար Կազոնիին: Բացառությամբ Պորտերֆիլդի՝ մյուս բոլոր օտարերկրացի մասնագետները որևէ բարձրակարգ թիմում որևէ լուրջ հաջողության չեն հասել: Մինչև Հայաստան գալը նրանց մասին չէր լսել ոչ մի ֆուտբոլասեր: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Այսօր Կապառոսը ունի հստակ ծրագիր, զարգացման մոդել։ Ազգերի լիգայի խաղարկությունը կարելի է համարել ստուգարք, որը մեր հավաքականը Կապառոսի գլխավորությամբ պատվով հանձնեց, առջևում քննությունն է։ Հիշեցնենք, որ Կապառոսը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո նշել էր, որ իր գլխավոր նպատակը 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում