Վրաստանում աճել է COVID-19-ից մահացածների թիվը՝ կազմելով 1303 մարդ: Կառավարությունը հայտնել է, որ ևս 36 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Ըստ COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի, երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3759 նոր դեպք, ապաքինվել է 3574 մարդ:
Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139.343 է, ապաքինվել է 117.560 մարդ: