«Պետք է ոտքի կանգնել, պետք է ապրել: Մեզ թվում է՝ դա անհնար է: Այս 30 տարվա պատմությունը մի ակնթարթ է հայ ժողովրդի պատմության մեջ, բայց քանի որ մենք հենց դրա մեջ ենք, մեզ թվում է, թե սա է մեր պատմության ամենաողբերգական, ամենավատ շրջանն է: Եվ դա բնական է, քանի որ Հայաստանում գրեթե չկա ընտանիք, որը որևէ զոհի հետ առնչություն չունենա և անմասն լինի այս ողբերգությունից: Բայց այն, որ կկարողանանք ոտքի կանգնել, դա փաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը:
«90-ականների մեր սուգը հպարտ էր, բայց հիմա «կաշմառի» մեջ ենք»,- նշեց Դերասանը: Նրա կարծիքով՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա:
Մանրամասն՝ տեսանյութում: